Կոկորդիլոսը փակել է Զիմբաբվեի հիվանդանոցի մուտքը և խուճապ է առաջացրել այցելուների մոտ։ Միջադեպը տեղի է ունեցել Հվանգե քաղաքում։ Երեք մետրանոց սողունը երկու ժամ շարունակ գտնվել է Սուրբ Պատրիկի հոսպիտալի դարպասների մոտ և սպառնալով շարժվել է դեպի նրանց, ովքեր փորձել են հիվանդանոց մտնել։
Մոտակա ամբարտակը հաստատությունից 10 կիլոմետրի վրա է գտնվում, ինչի պատճառով տեղի բնակիչները սկսել են քաղաքում կոկորդիլոսի հայտնվելու տարբեր տարօրինակ պատճառներ մտածել։ Ոմանք ենթադրում էին, որ իրենց առաջ մարդ է, ով սև մոգության ազդեցության տակ է գտնվում։ Կարճ ժամանակահատվածում ոստիկանությունը ավելի քան տասը հեռախոսազանգ է ստացել վախեցած ականատեսներից։
Կոկորդիլոսին սպանել են, միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։
Ոստիկանության ղեկավարը բացատրել է, որ կոկորդիլոսները առաջներում էլ քաղաք հասել են։ Նման դեպքերում նրանք չարանում են, քանի որ քաղաքային աղմուկի պատճառով իրենց համարավետ չեն զգում։