запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Քրեական գործերը կարկատել էին, մնացել էր դատախազության շենքը

ՀՀ գլխավոր դատախազությունը իր գլխավոր մասնաշենքի տանիքում վերնահարկ է ավելացնում։ Երեկ Hraparak.am-ը ֆիքսեց, որ շինարարությունը ակտիվորեն ընթանում է։

Դատախազության լրատվության բաժնից պարզաբանեցին, որ վերնահարկի վերակառուցումը իրականացվում է դեռեւս 2016 թվականի հունիսի 23-ի կառավարության կողմից ընդունված որոշման հիման վրա։

«ՀՀ գլխավոր դատախազության՝ հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան-շենք հանդիսացող գլխավոր մասնաշենքում վերնահարկի վերակառուցումը ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով իրականացվում է դեռևս 2016թ. հունիսի 23-ին ՀՀ Կառավարության կողմից ընդունված որոշման հիման վրա, որի հիմնական նպատակը հարակից շենքերի շղթայում բարձրության և արտաքին տեսքի հետ կապված ներդաշնակության և ճարտարապետական ընդհանուր կառուցվածքի վերականգնումն է:

Վերակառուցման նախագիծը հաստատված է Երևանի քաղաքապետարանի «Երևան նախագիծ» ՓԲԸ-ի կողմից, իսկ նախագծային առաջադրանքը և նախագծահետազոտական աշխատանքները, օրենսդրությամբ սահմանված կարգով, նախապես համաձայնեցվել են ինչպես ՀՀ մշակույթի, այնպես էլ ՀՀ առողջապահության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ»,-պարզաբանեցին դատախազությունից։

Նշենք, որ շինարարությունը ավարտված կլինի մինչեւ հունիսի վերջ։