запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Քանիեն չէր ների իրեն, եթե չխոստովաներ... Քիմի ու Քանիեի ցունամին

 /լուսանկարներ/

 Աշխարհահռչակ հեռուստաաստղեր Քիմ, Քլոե Քարդաշյանների և 21 անգամ Գրեմմի մրցանակի  արժանացած ռեփեր Քանիե Ուեսթի այցը Հայաստան՝ աննախադեպ, անկրկնելի ցունամի առաջացրեց ոչ միայն հայրենիքում, այլ նաև Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներից ահաբեկված Թուրքիայում: Էրդողանի իշխանությունը  առաջին նոկաուտը ստացավ ամերիկահայ զույգից, երկրորդը՝ Հռոմի պապից: Առաջինը՝ մոլորակի աշխարհիկ հատվածի հարվածն էր, երկրորդը՝ հոգևոր:

Ինչ վերաբերում է Քանյե Ուեսթի երևանյան համերգին, ապա՝դա ցնցող էր: Հայաստանում գտնվելու ողջ ընթացքում Քանյեն այնքան լուրջ ու զուսպ էր, որ թվում էր, թե հայերը շատ օտար են իր համար: Սակայն վերջին օրվա՝ ապրիլի 12-ի, կեսգիշերային անակնկալ համերգը և երկրպագուների արագ մոբիլիզացիան Կարապի լճի մերձակայքում, ցույց տվեց, թե այդ չորս օրերի ընթացքում որքան հետաքրքիր զգացողություններ են կուտակվել Քանիեի ու նրա երկրպագուների սրտում... Եվ համերգը այն պոռթկումն էր, որ ջնջեց բոլոր հարցականները ռեփերի ու նրա հայ երկրպագուների միջև: Հայ ժողովուրդը սիրեց նրան որպես սեփական զավակի՝ խենթ, ազատ, տաղանդավոր... Այն էներգետիկան, զգացողությունները, որ նա փոխանցեց լսարանին՝ ցնցող էին...

Դա իսկական սիրո, մեծագույն հարգանքի  խոստովանություն էր հայ ժողովրդին, ու թվում է՝ նա չէր ների իրեն, եթե Հայաստանից մեկներ՝ առանց իր ներսում կուտակվածը մեզ հետ կիսելու...

Սա է իսկական արվեստը, սիրո ուժը, որը կարող է ճեղքել ժխտողականության ու անտարբերության ցանկացած պատ՝ անկախ՝ երկրի գտնվելու վայրից, ժողովրդի կրոնից ու դավանանքից...   

                                                                              Է. Մարտիրոսյան