запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Facebook-ի բաժնետերերը ցանկանում են զրկել Ցուկերբերգին իշխանությունից

Facebook-ի խոշոր ներդրողները, որոնք 3 մլրդ դոլարի բաժնետոմսեր ունեն ընկերությունում, ցանկանում են հեռացնել ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգին կառավարման նախագահի պաշտոնից և նրան զրկել ընկերությունում իշխանությունից, - գրում է Business Insider-ը:

Ըստ պարբերականի՝ Facebook-ի ներդրողները դժգոհ են՝ ինչպես է ընկերության հիմնադիրը ղեկավարում սոցցանցը: Նրանց խոսքով՝ իրենք 2012թ. ի վեր դեռ այսքան բարկացած չեն եղել: Cambridge Analytica ընկերության կողմից օգտատերերի տվյալներն օգտագործելու սկանդալից հետո բաժնետերերի դժգոհություններն ավելի են աճել:

Բաժնետերերն ընկերությունում առաջ եկած խնդիրները կապում են սխալ կառավարման հետ: Նրանց կարծիքով՝ այդ բոլոր խնդիրներին պատշաճ արձագանք չի տրվել, քանի որ ընկերության կորպորատիվ կառուցվածքը Ցուկերբերգին դարձնում է անձեռնմխելի գործադիր տնօրենի և կառավարման նախագահի պաշտոնում:

«Մենք մտահոգություններ ունենք` կապված կառավարման խորհրդի կառուցվածքի հետ, որոնց ընկերությունը կարծես թե պատրաստ չէ լուծում տալ, և որոնք կարող են հանգեցնել ռիսկերի` հեղինակության, կարգավորումների հետ կապված և այլն»,- ասել է բաժնետերերից Սկոտ Ստինգերը:

Ներդրողները բացահայտ պահանջում են, որպեսզի Ցուկերբերգը հրաժարական տա, իսկ նրա տեղը զբաղեցնի անկախ գործադիր տնօրեն: Նրանք նաև ցանկանում են չեղարկել Facebook-ի  բաժնետոմսերի երկմակարդակ կառուցվածքը, քանի որ դա թույլ է տալիս Ցուկերբերգին և նրա մերձավոր շրջապատի անդամներին չափազանց մեծ իշխանություն կենտրոնացնել իրենց ձեռքում:  

Նյութի աղբյուրը՝ «Առավոտ»