запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին

 

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին այցելել է Մարտակերտի շրջկենտրոն եւ մասնակցել քաղաքի ազատագրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Մարտակերտի ազատագրման 25-րդ տարեդարձի կապակցությամբ եւ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար Նախագահ Սահակյանը երկու ազատամարտիկի պարգեւատրել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, հինգ ազատամարտիկի՝ «Մարտական ծառայություն» մեդալով:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Մարտակերտի ազատագրումը ռազմաքաղաքական եւ բարոյական տեսանկյուններից՝ հավելելով, որ քաղաքի ազատագրումն ամրապնդեց մեր հաջողությունները եւ դարձավ թշնամու կողմից ավերված շրջանի վերականգնման ու հետագա զարգացման կարեւոր գրավականներից մեկը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Մարտակերտը պետք է վերականգնի իր երբեմնի փառքը, եւ հայրենիքից դուրս ապրող հազարավոր մարտակերտցիներ վերադառնան իրենց հարազատ օջախները:

«Հայրենի հողում ապրելն ու արարելը, հայրենիքը պաշտպանելն ու զարգացնելն ամենակարեւոր առաքելությունն է հայ մարդու համար: Բոլորիս պարտքն է՝ անել հնարավորն այս ուղղությամբ»,-իր խոսքում նշել է Բակո Սահակյանը:

Տոնակատարությանը ներկա էին պաշտոնատար անձինք, ներկայացուցիչներ՝ Հայաստանից եւ սփյուռքից, հյուրեր՝ արտերկրից:

Նյութի աղբյուրը՝ «Լրագիր»