запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Իսկ Հովիկը չէր սպանի, «սեկա» կխաղար. «Փիտուռը» վկա

Հովիկ Աբրահամյանը երբ մեծացավ «մուկազավր» դարձավ, շատ էր ուզում նաև նախագահ դառնալ, ինչպես՝ Ռոբերտ Քոչարյանը: Բայց նրանց միջև մի կարևոր տարբերություն կար...«հօգուտ» Հովիկի: Նա ավելի «արժանի էր»՝ նախագահ դառնալուն:

Ռոբերտ Քոչարյանը Աղամալ անունով Կուկու և նրանից ավելի մեծ «կուկուներ» էր պահում կողքին, որ իրեն խանգարողներին, «պրիվե'տ, Ռոբ» ասողներին սպանել տար ու առաջ գնար: Բայց, այ Հովիկ Աբրահամյանն այդքան էլ նենգ չէր /գոնե բացահայտ/. Նա բոլորի հետ խաղալով էր առաջ գնում, կատակ էր հասկանում...

Վարչապետ եղած ժամանակ Հովիկ Աբրահամյանին նրա շրջապատից ոչ ոք  այլևս իրավունք չուներ «Մուկ» մականունով դիմելու: Բայց ահա մի օր, մի գյուղացի գլուխը մտցնում է կառավարության շենքից ներս և արտաշատյան բարբառով հարցնում այնտեղ կանգնած ոստիկաններին ու վարչապետի անվտանգության աշխատակիցներին՝  «Մուկն ըտաղի՞» /Մուկն այդտե՞ղ է/:

Վարչապետի պահապանները զարմացած ու շփոթված միմյանց են նայում՝ մտածելով, թե ո՞վ է սա, ի՞նչ անեն՝ ծեծեն, թե՞ դուրս շպրտեն... Մինչ նրանք կորոշեին, անծանոթն ավելի «դուխով» և ավելի բարձր է կրկնում հարցը՝  «Մուկն ըտաղի՞...»

Մեկ էլ Մուկը վերևից նեղված արձագանքում է՝ «Ի՞նչ ա, ընչի՞ ես եկել... Մենակ դու կարաս ընձի խայտառակ անես», և հրավիրում է վերև:

Պարզվում է՝ եկվորը «Փիտուռն» է՝  Մկան 30 տարվա «սեկայի» ընկերը, ում Հովիկը միշտ «կրված է» եղել՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, սակայն դա չի խանգարել, որ նրանք միշտ ընկերներ մնան ու քավոր-սանիկ դառնան...

                                                                                      Է. Մարտիրոսյան