запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

«Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան». լավ լուր կառավարությունից

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծին՝ «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական ծրագրի վերաբերյալ:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության նիստում ասաց, որ 2018 թվականին ՀՀ կառավարությունը շարունակելու է բացի «Բնակարան երիտասարդներին» ծրագրի միջոցով տրամադրված վարկերի գումարի վերաֆինանսավորելուց, նաև մեղմել կանխավճարի վճարման հետ կապված դժվարությունները:

Առաջարկվող փոփոխություններով ծրագրի շահառուներին հնարավորություն է ընձեռնվելու բնակարանի արժեքի առնվազն 10%-ի չափով կանխավճար կատարելով՝ ձեռք բերել բնակարաններ, եթե վերջիններս ձեռք են բերում նաև հիփոթեքային պարտավորության ապահովագրության պրոդուկտ՝ 10 և ավելի տոկոս կանխավճարի և տվյալ բնակարանի ձեռքբերման համար սահմանված նվազագույն կանխավճարի (30%) տարբերության չափով:

Միաժամանակ, նախատեսվում է երիտասարդ ընտանիքների համար ստեղծել նոր հնարավորություն՝ առնվազն 20% կանխավճարով, առնվազն 10 տարի մարման ժամկետով և առավելագույնը մինչև 7,5% տարեկան տոկսադրույքով ձեռք բերել մինչև 30 մլն ՀՀ դրամ արժողությամբ նորակառույց բնակարաններ:

Կառավարությունն առաջարկում է նաև երիտասարդ ընտանիք համարել այն զույգերին, որոնց տարիքների գումարը չի գերազանցում 70-ը, նախին 65-ի փոխարեն:

Նյութի աղբյուրը՝ «ArmLife»