запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Մանկապարտեզների առաջարկն իմն է, ոչ թե «Լույս» դաշինքի ծրագրային թեզը

«Լույս» դաշինքը ներկայացնող կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն Aravot.am-ի հետ զրույցում փաստեց, որ նախադպրոցական կրթության ծախսերը պետությունը Սահմանադրությամբ իր վրա չի վերցրել, եւ Սահմանադրությունը հանրակրթությունն է համարում պարտադիր ու պետական միջոցների հաշվին:

«Մինչեւ 2011թ. Երեւանում դա եղել է վճարովի ծառայություն, բայց 2010 թ ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրում որոշել է անվճար դարձնել եւ Կարեն Կարապետյանի օրոք ընդունվել է մի փաստաթուղթ, ըստ որի, նախադպրոցական հաստատություններն անվճար են դարձել: Իմ տեսակետից կամ ամբողջ Հայաստանում նախադպրոցական կրթությունը պետք է լինի անվճար, կամ արդարությունը պետք է պահպանվի բոլորի համար: Եթե պետությունը հնարավորություն չունի ամբողջ հանրապետության նախադպրոցական կրթությունն անվճար դարձնել, ուրեմն Երեւանում էլ չպետք է անվճար լինի»,-ասաց տիկին Բախշյանը:

Կրթության փորձագետը նշեց, որ յուրաքանչյուր երեխայի համար ամիսը միջինը 22500 դրամ է վճարվում: Նրա հավաստմամբ, Երեւանի գրանցում ունեցող երեխաներն անվճար են օգտվում մանկապարտեզներից, իսկ ոչ երեւանցիները 8000 դրամ են վճարում: «Քանի որ դա բավականին լուրջ բեռ է Երեւանի բյուջեի վրա, ամեն կերպ քաղաքային իշխանությունները այդ երեխաների թվի հոսքը այս կամ այն ձեւով սահմանափակում են: Կան մանկապարտեզներ, որտեղ կան պատրաստի տարածքներ, խաղասենյակը կա, ննջասենյակը կա, ամեն ինչը կա, բայց դուռը փակ է, ասում են` քաղաքապետարանը թույլ չի տալիս, գցում են լիցենզավորման կազմակերպության վրա: Արդյունքում մենք ունենք երեխաների հերթագրում, բայց ազատ սենյակներ չկան»,-տարակուսանք է հայտնում մեր զրուցակիցը:

Ապա հավելում է. « Երբ քաղաքային իշխանություն ձեւավորվի, առաջարկելու եմ, որ վերանայվի այդ որոշումը եւ սոցիալական խմբերի համար արտոնություններ եւ զեղչեր հաստատվեն, որպեսզի Երեւանի բյուջեն էլ թեթեւանա»: Անահիտ Բախշյանը հատուկ ընդգծեց. «Այս առաջարկը «Լույս» դաշինքի ծրագրային նյութ չէ, ուղղակի ես որպես ոլորտի փորձագետ այդպես եմ տեսնում այդ խնդրի լուծումը: Ես ուզում եմ, որ ընտրողները սա ընդունեն որպես փորձագետի հիմնավորում, բայց ոչ «Լույս» դաշինքի ծրագրային թեզ»:  

Նյութի աղբյուրը՝ «Առավոտ»