запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Գաղտնիքներ՝ աղջիկների համար

Մազերի թեփը ձեզ անհարմարությու՞ն է պատճառում: Վերցրեք մեկ սոխ և անցկացրեք քերիչով: Ապա քամիչի միջոցով քամեք հյութը, ավելցրեք կոկոսի յուղ, խառնեք և քսեք գլխամաշկին:

Անձեռնոցիկի վրա լցրեք օծանելիք և այն դրեք պահարանում: Այն կվերացնի ցանկացած տեսակի տհաճ հոտ:

Սփռոցին թափված ճաշի հետքի վրա լցրեք երեխաների համար նախատեսված ցանափոշի, որպեսզի յուղի հետքը լվանալուց մաքրվի:

Գլխիմաշկի քորից, չորությունից և թեփից ազատվելու համար ավստրալուհիները շամպունի մեջ ավելացնում են մի քանի կաթիլ թեյի ծառի յուղ: Ոմանք օգտագործում են շամպուններ, որոնց մեջ արդեն առկա է այս բաղադրամասը:

Չինաստանի բնակչուհիները կնճիռների դեմ պայքարելու և դեմքը մաքրելու համար բրնձի ջուր են օգտագործում: Պետք է բրինձը թրջել 20 րոպե և քամել այն: Ստացված ջուրը կարելի է քսել դեմքին:

Հունաստանում ձիթապտղի յուղն օգտագործվում է ոչ միայն որպես սննդամթերք, այլև՝ որպես կոսմետիկ միջոց: Ձիթապտղի յուղով մաքրում են մաշկը, բուժում արևայրուքները, ինչպես նաև մազերի կոնդիցիոներ պատրաստում դրա հիման վրա: Պետք է մեկ բաժակ մածունը խառնել մեկ գդալ ձիթապտղի յուղի հետ, քսել մաքուր մազերի վրա և հինգ րոպեից լվանալ:

Խոնավեցված և երիտասարդ մաշկ ունենալու համար Սկանդինավիայի բնակչուհիները հանքային ջուր են քսում դեմքին, փորձում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և առողջ սնունդ ընդունում: