запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Հենո ջան «մեկնած ունենաս» Բաքուն. քո խաղին արժան չեն

Լոնդոնի Արսենալի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնելու Բաքու մասնակցելու Եվրոպա լիգայի եզրափակչի Չելսիի հետ հանդիպմանը:

Արսենալի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբը Մխիթարյանի հետ քննարկել է բոլոր տարբերակները և միասին որոշել են, որ նա չի մեկնի Բաքու:

«Մենք գրել ենք ՈՒԵՖԱ-ին՝ արտահայտելով մեր խորը մտահոգությունն իրավիճակի վերաբերյալ: Միկին մեր առանցքային խաղացողներից էր եզրափակչի ճանապարհին, հետևաբար թիմի համար սա մեծ կորուստ է: Մենք շատ տխուր ենք, որ ֆուտբոլիստը բաց է թողնելու եվրոպական խոշոր եզրափակիչը այսպիսի հանգամանքի պատճառով, որը շատ հազվադեպ է պատահում ֆուտբոլիստի կարիերայում», – նշված է Արսենալի տարածած հայտարարությունում:

Հ.Գ. Ճիշտ որոշում է. հայատյաց Ալիևը արժանի չէ՝ տեսնելու ոչ քո խաղը, ոչ էլ նույնիսկ «Արսենալի»: Ողջ աշխարհը պետք է «մեկնած ունենա» Բաքուն էլ, Բաքվի ներկայիս տիրոջն էլ...