запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ

50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ: Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։

 Այսպիսով, 50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ։ Կենդանուն վերջին անգամ տարածքում տեսել էին 1970-ական թվականներին։ 
Տավուշը դարձավ թվով չորրորդ մարզը Հայաստանում, որտեղ ընձառյուծ է բնակվում։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ WWF Armenia-ի։

Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում WWF Հայաստանի (Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի) տեղադրած տեսախցիկներն ընձառյուծ են ֆիքսել։

 

Այս մասին հաղորդագրություն է տարածել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը։

«Ավելի վաղ՝ 2019 թվականի նոյեմբերի 19-ին, լուրեր էին տարածվել, որ Ենոքավանի բնակիչներից մեկի վրա ընձառյուծ է հարձակվել: Հետագայում հարձակումից տուժած գյուղացու հագուստից, որպես նմուշ, վերցված կենդանու մազերի լաբորատոր հետազոտությունը, որը կատարվել էր Գերմանիայում, 99% ճշտությամբ հերքել էր ընձառյուծի հարձակման փաստը: Դաշտային հետազոտությունների արդյունքում նույնպես ընձառյուծի գոյության փաստ չէր հայտնաբերվել։

Վստահելով տուժած Արման Գաբրիելյանին, և ականջալուր լինելով նրա պնդումներին, որ իր վրա հարձակված կենդանին, այնուամենայնիվ, ընձառյուծ է՝ WWF Հայաստանի մասնագետները շարունակել էին դաշտային հետազոտությունները։ Արդյունքում ընդլայնվել էր տեսախցիկների տեղադրման աշխարհագրությունը։ Հետազոտություններին մեծ աջակցություն են ցուցաբերել հենց ինքը Արման Գաբրիելյանը, Ենոքավանի բնակիչները, ինչպես նաև «Ապագա ռեզորթ» ընկերությունը։

Հետազոտությունները տվեցին իրենց դրական արդյունքը, և տեսախցիկները ֆիքսեցին ընձառյուծին։

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ 50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ։ Կենդանուն վերջին անգամ տարածքում տեսել էին 1970-ական թվականներին։ Տավուշը դարձավ չորրորդ մարզը Հայաստանում, որտեղ ընձառյուծ է բնակվում։

WWF Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը նշում է․«Սա նման է իսկական հրաշքի, քանի որ նախապես կատարված լաբորատոր հետազոտությունները միայն 1% հավանականություն էին թողնում, որ նմուշները պատկանում են ընձառյուծի։ Հետազոտությունները շարունակվելու են, քանի որ ակնհայտ է՝ տարածքում արդեն այլ մակարդակի պահպանություն է անհրաժեշտ իրականացնել»:

Հիշեցնենք, որ 2002 թվականից WWF-ը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ  իրականացնում է Հայաստանում ընձառյուծի պահպանության ծրագիրը։ Հետագայում ծրագրին միացել են նաև մի շարք այլ գործընկեր կառույցներ։

Հայկական լեռնաշխարհը վտանգված կենդանատեսակ համարվող պարսկական կամ կովկասյան ընձառյուծի (Panthera pardus tulliana) ապրելավայրն է։ Ըստ մի շարք տվյալների՝ 1970-80-ականներին Հայաստանում ընձառյուծը բավական տարածված է եղել, սակայն տարիների ընթացքում ընձառյուծի որսն այնքան է ընդլայնվել, որ 1987թ. ընձառյուծն ընդգրկվել է ՀԽՍՀ կարմիր գրքում:

Ներկայումս հայոց լեռների արքան՝ կովկասյան ընձառյուծը, ներառված է ՀՀ կարմիր գրքում՝ (2010) «կրիտիկական» կարգավիճակով և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «վտանգված» կարգավիճակով: Հայաստանում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ անցյալ տարի նոյեմբերի 18-ին Ենոքավանի անտառներից մեկում վայրի կենդանու կողմից հարձակման էր ենթարկվել իր կենդանիներին հաշվելու գնացած Արման Գաբրիելյանը: Բազմաթիվ խոր վերքերով 35-ամյա քաղաքացուն տեղափոխել էին Իջեւանի բժշկական կենտրոն: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա պատմել էր, որ պարբերաբար անտառ էր գնում՝ տեսնելու, թե ինչպես են իր 150 խոզերը: Այդ օրը եւս գնացել էր, ճանապարհին տեսել ընկած մի խոզ՝ մի մասը կերած: Մի քիչ էլ էր գնացել՝ տեսել էր երկրորդ հոշոտված խոզին, հետո՝ երրորդին: Քայլելով բարձրացել էր արյան հետքերով՝ դեպի Ենոքավանի բարձունքների ժայռոտ հատվածները: Այդտեղ ժայռերից մեկի մոտով անցնելիս գլուխը բարձրացրել էր ու տեսել օդում իր վրա ցատկող հովազին: Լինելով փորձառու որսորդ՝ ինքնապաշտպանվել էր՝ բռունցքը կենդանու բերանը մտցնելով, պայքարել մոտ հինգ րոպե, որից հետո կենդանին թողել հեռացել էր:

Կենդանաբանները, սակայն, մեզ հետ զրույցում քիչ հավանական էին համարել, որ այդ կենդանին հովազ լիներ՝ նշելով, որ հովազը սովորաբար մարդուց խուսափում է, ցերեկով որս չի անում, կուշտ ժամանակ չի հարձակվում: Որսորդը պնդում էր հակառակը՝ նշելով, որ հավանական է՝ իր վրա հենց կովկասյան ընձառյուծ է հարձակվել, որին երբեւէ չէր տեսել իրականում: Ըստ որսորդի՝ կենդանին դուրս էր եկել փոքր քարանձավից եւ հարձակվել: