запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

՛՛Սաղի ողնաշարը կջարդես՛՛ կամ՝ մնացած պետգույքն էլ կտաս ռուսներին

Երեկ Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ  տեղի ունեցավ խորհրդակցություն՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:

Պետական գույքի կառավարման և օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը զեկուցեց, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա բոլոր գերատեսչությունների հետ համատեղ մշակվել է մասնավորեցման նոր ծրագիր, որն արդեն ուղարկվել է կառավարություն և վերջնական քննարկումից հետո կներկայացվի Ազգային ժողով:

Կարեն Կարապետյանը հանձնարարեց Պետգույքի վարչության պետին՝ արագ ավարտին հասցնել աշխատանքները և պատրաստել ամբողջ փաթեթը՝ ընդգծելով. «Մենք մեր գործընկերների հետ մարզերում, համայնքներում, բիզնեսում կառավարչական մակարդակի սարսափելի մեծ պրոբլեմներ ունենք: Դա անընդունելի է: Ես շատ կոշտ հետևելու եմ կատարողականներին: Ժամկետանց կատարողականները, որոնք որ «ատպիսկա են», գործընկերային էթիկայի խախտում են: Ռեֆորմը հանգիստ ռեժիմում, առանց շունչը կտրվելու չի կատարվում: Օրներս պիտի չհերիքի մեզ: Մենք լիքը գույք ունենք, ինձ թվում է, որտեղ տնօրենը տարեցտարի վատ թվեր է բերում, ո´չ տնօրեն ենք հանում, ո´չ մի բան չենք անում: Չի դզվելու դա: Չի կարելի ամեն ինչը հանդուրժել այսպես հանգիստ»:

Վարչապետը հանձնարարեց կասեցնել պետական այն կառավարիչների գործունեությունը, որոնք արդյունավետ չեն աշխատում: «Իսկ էն «յառի» պետական կառավարիչները, որոնք տարեցտարի մեզ ֆռռացնում են, Արման, էս ամսվա մեջ սաղի ողնաշարը կջարդես»,-  դիմելով  Պետական գույքի կառավարման և օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին՝ ասաց Կարեն Կարապետյանը:

Իհարկե խնդիրները հստակ, կարճ ձևակերպելը, կոնկրետ հրահանգ տալը շատ լավ է, բայց այն ազգօգուտ աշխատանք չի լինի, քանի որ Կարեն Կարապետյանն ընդամենը շարունակում է ռուսների սցենարով Հայաստանի տնտեսությունն ամայացրած Ռոբերտ Քոչարյանի՝ ՛՛գույք պարտքի դիմաց՛՛ քաղաքականությունը: Այլ կերպ ասած՝ էլ ինչ պետական գույք է մնացել Հայաստանում. վերջին փշրանքներն էլ տվեք ռուսներին և ապրեք ստրուկի պես:

ՌԴ-ում հայերին տեղափոխող հայկական ավտոբուսների ավտովթարները և Լարսի ՛՛հակահայկական փլուզումները՛՛ առևտրի պիկ սեզոնին, ակնհայտ են դարձնում վերադառնալու նպատակ ունեցող Քոչարյանի մտադրությունները: Կարեն Կարապետյանը աշխատելու է նրա  ակմ ռուսական ընկերությունների համար մենաշնորհային դիրքեր ապահովել արտահանվող գյուղմթերքի և զբոսաշրջության ոլորտում՝ հատկապես դեպի Ռուսաստան: Տեղի փոքր, միջին, ինչու չէ՝ խոշոր գործարարները դուրս են մղվելու շուկայից:  

Իսկ վարչապետի շտապողականությունը ժողովրդի բարեկեցությունն ապահովելու նպատակով չէ /նրա նախկին գործունեությունից դա ակնհայտ է/, այլ իրավաբանական փաստաթղթային հերթական կապանքներով Հայաստանին ՌԴ-ից վերջնական և ամբողջական կախման մեջ դնելը…մինչև ընտրությունները, քանի դրանից հետո ոչ ոք չգիտի, թե ինչ իրավիճակում և կարգավիճակում կհայտնվի Հայաստանը: