запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ԶԼՄ-ները բացահայտում են կոռուպցիան, կառավարությունը՝ լռում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը իր հանդիպումը ԶԼՄ-ների հետ Հայ-ամերիկյան առեւտրային պալատում սկսեց՝ հիշելով, որ 25 տարի առաջ այս օրը բացվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ Նա ասաց, որ իր առաջին ելույթը տեղի ունեցավ այստեղ 2015թ․։

Դեսպանը շեշտեց, որ այդ 15 ամիսների ընթացքում, երբ ինքն ունեցել է իր ելույթը, ինքը համոզվել է, թե որքան անընկճելի է մեր ժողովուրդը։ Նա հիշեց նաեւ ապրիլյան պատերազմը, հուլիսյան ապստամբությունը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ դեսպանը նշեց, որ այդ խնդրի չկարգավորված լինելը Հայաստանին հետ է պահում իր ներուժն իրացնելու հնարավորությունից, սնում է կոռուպցիան։

Ի՞նչ առաջընթաց է նկատել ԱՄՆ դեսպանը։ Նա նկատեց, որ վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն օգնել է ֆերմերային տնտեսություններին, գյուղատնտեսական ոլորտի աշխատակիցներին օգնել է, որպեսզի նրանք մասնակցեն էքսպոների։ Այդ աջակցության շնորհիվ էլ, ըստ նրա, 41 տնտեսութուն է ստեղծվել, խթանել է տնտեսական աճին։ Գյուղական բնակավայրերում, ըստ նրա, ստեղծվել են ավելի քան650 հիմնական ու ժամանակավոր աշխատատեղեր։

Դեսպանը հիշեց նաեւ, որ2016թ․«Կոնտուր Գլոբալ» ընկերությունն ավարտին հասցրեց Որոտանի հիդրոկասկադի ակտիվների ձեռքբերման գործընթացը, եւ այն առաջին ամերիկյան ներդրումն է Հայաստանի էներգահամակարգում։ Նա տեղեկացրեց, որ«Կոնտուր Գլոբալ» ընկերությունը պլանավորում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում ներդնել ավելի քան70 միլիոն ԱՄՆ դոլար եւ առաջիկայում ստեղծել մոտ 150 աշխատատեղ։ Իսկ ԱՄՆ-ի հետ առնչվող մեկ այլ ընկերություն՝«Լիդիան Ինթերնեյշնլը» 2016թ․սկսեց Ամուլսարի հանքավայրի շինարարական աշխատանքները։

Անդրադարձ եղավ նաեւ կոռուպցիոն երեւույթներին։ Դեսպան Միլսն ասաց, որ հայկական ԶԼՄ-ները հայտարարագրերի լավ վերլուծություններ են անում եւ կարողանում են վերհանել այն դեպքերը, երբ պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները40, 50 կամ100 անգամ ավելին են, քան նրանց պետական աշխատավարձերը, սակայն կառավարության կողմից դրանց հիման վրա չկան քայլեր ձեռնարկելու միտումներ։

Նյութի աղբյուրը` hraparak.am