запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ուկրաինան փլուզած պուտինյան դահիճները լիկվիդացվում կամ մահանում են

«Ուկրաինայի արեւելյան Մակեեւկա քաղաքում «Շմել» կրականետով սպանվեց ռուսամետ դաշտային հրամանատար Միխայիլ Տոլստիխը, ով առավել հայտնի է Գիվի մականունով: Ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը» հայտարարեց ահաբեկչության մասին»,- գերմանական Bild հանդեսում գրում է Յուլիան Ռյոպկեն:

«Գիվին հայտնի էր իր զգայական, հախուռն բնավորությամբ եւ զինվորական հանցագործություններով, որոնք նա տեսանկարահանում էր: Իր 35-ամյակը նա նշել է ռազմաճակատից ոչ հեռու՝ տանկերի եւ երիտասարդ աղջիկների շրջապատում: Գիվին նաեւ ծաղրուծանակի եւ բռնությունների էր ենթարկում գերիներին»:

«Դեռեւս պարզ չէ, թե ով է սպանել Տոլստիխին, սակայն ռուսաստանյան պետական հեռուստաալիքները սլաքներն ուղղում են ուկրաինական հատուկ ծառայությունների վրա: Ուկրաինացի ակտիվիստները եւս չեն բացառում, որ հրամանատարին կարող էին սպանել «ուկրաինական ընդհատակի մարտիկները»: Սակայն առավել հավանական է այն վարկածը, որ Կրեմլն ուղղակի վերացրեց իր նվիրյալներից մեկին: Գիվին գիտեր, թե ով է խոցել MH17 չվերթն իրականացնող ուղեւորատար օդանավը: Նա այդ մասին այլեւս չի կարող պատմել: Կրեմլից անմիջապես հերքել են այդ վարկածը»,-նշվում է հոդվածում:

«Միխայիլ Տոլստիխը միակը չէ, ով վերջին ամիսներին մահանում է հանկարծակի, անբնական մահով: Այսպես, 2017թ.-ի հունվարի 27-ին «սրտի կաթվածից» մահացավ Վալերի Բոլոտովը, ով եղել է ինքնահռչակ «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» առաջին ղեկավարը: 2016թ.-ի հոկտեմբերի 16-ին Դոնեցկում «ռումբի պայթյունից» մահացավ ռուսամետ հրամանատար Արսենի Պավլովը՝ Մոտորոլան: Ավելի վաղ, 2015թ.-ին երկու ինքնահռչակ հանրապետություններում մի շարք մահվան դեպքեր էին արձանագրվել: Նրանց թվում էին հրամանատարներ Պավել Դրեմովը, Ալեքսեյ Մոզգովոյը եւ Ալեքսանդր Բեդնովը»:

«Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի արեւելքում մահացել են  պուտինյան 9 մարդասպան-պարագլուխներ՝ ոչ պատերազմական իրավիճակում: Շատերը պնդում են, որ դրանք ոչ թե ահաբեկչական ակտեր են, այլ  ներքին զտումներ եւ հաշվեհարդարներ»,-եզրափակում է հոդվածագիրը:

Սկզբնաղբյուր՝ Bild /աղբյուր՝ ԳԱԼԱ/

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան