запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Վտանգավոր անվտանգություն․ սպանություններ ռուսական բանակում, երկուսը` Հայաստանում

ՌԴ պայմանագրային զինծառայողը ՀՀ տարածքում կրակել է ծառայակցի վրա՝ սպանելով վերջինիս, որից հետո ինքնասպան է եղել, հաղորդում է Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը։

 «Հոկտեմբերի 23-ին «Ալագյազ» հրաձգարանում վարժանքներից հետո զենքը հանձնելու ժամանակ պայմանագրային ծառայության զինծառայողը կոպտորեն խախտել է անվտանգության կանոններն ու ոչ կանխամտածված կրակ բացել ինքնաձիգից՝ մահացու հրազենային վիրավորում հասցնելով մեկ այլ պայմանագրային զինծառայողի։ Կատարվածից և ծառայակցի մահվան համար պատասխանատվությունից վախենալով՝ նա ինքնասպան է եղել»,- նշված է հայտարարության մեջ։

Պաշտոնական հաղորդագրությունը կատարվածն, ըստ էության, վերագրում է անզգուշությանը, անփութությանը` նպատակ ունենալով քողարկել ռուսական բանակում տիրող ամենաթողությունը, ոչ կանոնադրային հարաբերությունները, մեկ բառով` բեսպրեդելը: Պաշտոնական տեղեկատվությունը գուցե նույնիսկ արժանահավատ լիներ, եթե երեկվա ընթացքում միակ արյունոտ միջադեպը լիներ ռուսական բանակում: Բանն այն է, որ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի «Ալագյազ» զորավարժարանում գրանցված արտակարգ դեպքից ժամեր առաջ Չեչնիայում «Ռոսգվարդիա» հատուկ ստորաբաժանման մեկ այլ զինծառայող, ազգությամբ դաղսատնցի, սպանել է չորս ռուս զինվորականների, այդ թվում` սպային, որից հետո որոշ տվյալներով նույնպես ինքնասպանություն է գործել, այլ տեղեկություններով՝ սպանվել է վրա հասած պահակախմբի կրակոցներից: Այլ խոսքով` գործ ունենք ռուսական բանակում տիրող օրինաչափության, բեսպրեդելի հետ, որը մեկ օրվա ընթացքում դառնում է արյունոտ երկու միջադեպի պատճառ` խլելով յոթ սպայի ու զինվորի կյանք: Ըստ էության, գործ ունենք պուտինյան Ռուսաստանի տոտալ ճգնաժամի, պետության ինստիտուցիոնալ և բարոյական փոշիացման դրսևորումների հետ, որոնք առկա են ոչ միայն բանակում, այլ Ռուսաստանի քաղաքականության, տնտեսության մեջ, այլ ոլորտներում: Ռուսաստանում հաստատվել է կոռումպացված,  տոտալիտար վարչախումբ` ոչ արդյունավետ կառավարմամբ, աշխարհի հետ հակադրվող ու սեփական հասարակությանը նվաստացնող ու հարստահարող չեկիստա-օլիգարխիկ էլիտայով:

Սարսափելի է պատկերացնել, որ քաղաքակիրթ աշխարհի լուսանցքում հայտնված, տոտալիտարիզմի ու կոռուպցիայի հետ ասոցացվող Ռուսաստանը Հայաստանի անվտանգության հիմնական երաշխիքներից մեկն է: Բանականությունը հուշում է, որ նման Ռուսաստանը նույնիսկ Հայաստանի անվտանգության լուրջ սպառնալիք է, մանավանդ, որ մեր թշնամի Ադրբեջանի սպառազինության հիմնական մատակարարն է:

Հայաստանում ռուսական ռազմաբազան, որ երկկողմ պայմագրերի համաձայն, կոչված է ապահովել Հայաստանի անվտանգությունը, դարձել է մեր երկրում, հատկապես` Գյումրիում, անկայունության, հանցավոր բարքերի ու մտածողության տարածման սպառնալի  օջախ: Արյունոտ միջադեպերն ու ոչ կանոնադրային հարաբերությունները սովորական երևույթ են դարձել ռազմաբազայի համար, չկա ամիս, որ ռուսական զինվորականության ներկայացուցիչները չդառնան կրիմինալ միջադեպերի հրահրողներ ու հերոսներ, հատկապես` Գյումրիում: Այդ բեսպրեդելի գագաթնսկետը դարձավ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Պերմյակովի կողմից Հայաստանի յոթ քաղաքացիների սպանդը Գյումրիում` 2015-ի հունվարին: Ռուսաստանն ամեն ինչ արեց, որպեսզի այս հանցագործությունը չբացահայտվի` ստվերում թողնելով այն այլանդակ բարքերը, որոնք տիրում են ռուսական ռազմաբազայում, հայ-ռուսական հարաբերություններում` առհասարակ:

Ռուսական ռազմաբազան դարձել է իրական մարտահրավեր, սպառնալիք Հայաստանի անվտանգության համար և, եթե մենք ունենայինք արժանապատիվ, պետության արժեքն ու անկախությունը գիտակցող իշխանություն, ապա պետք է բարձրացվեր մեր երկրում ռուսական ռազմաբազայի գտնվելու նպատակահարմարության հարցը: Սակայն Հայաստանի ռուսահպտակ իշխանությունը նույնիսկ օրենսդրորեն ամրապնդում է ռուսական վերահսկողությունը մեր բանակի նկատմամբ:

Հայաստանը վերածվել է ռուսական ֆորպոստի ու պատահական չէ, որ դեռ տարիներ առաջ Պուտինի այցը մեր երկիր մեկնարկեց ոչ թե քաղաքամայր Երևանից, այլ` ռուսական ռազմաբազայի կենտրոն Գյումրիից:

1in.am