запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Պուտինը թալանել է $24 միլիարդ, Քոչարյանը՝ $4 միլիարդ…

Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության ուսումնասիրությունների միջազգային կենտրոնն ու ռուսական «Նովայա գազետա» թերթը մի ուսումնասիրություն են պատրաստել, որի համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ շրջապատի հարստությունը, 2017 թվականի տվյալներով, կազմում է 24 միլիարդ դոլար։

 Խոսքը «Բանկ Ռոսիի»-ի տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Կովալչուկի, «Վոլգա գրուպ» ընկերության ղեկավար Գենադի Տիմչենկոյի ու բազմաթիվ ակտիվներ ունեցող Արկադի և Բորիս Ռոտենբերգների մասին է։ Նրանք բոլորը Պուտինի մանկության կամ պատանեկության ընկերներն են, որ պարբերաբար խոշորագույն պատվերներ են ստանում։ Մոսկվայում նրանք համարվում են Պուտինի ամենամտերիմ մարդիկ։ Այս մարդիկ համարվում են պարզապես Պուտինի «դրամապանակը», որովհետև բոլորն են համոզված, որ այդ մարդկանց վրա գրանցված ակտիվներն ու գույքն իրականում նրանց չեն պատկանում՝ նրանք ընդամենը միջնորդ են, և սա Պուտինի ընտանիքի հարստությունն է:

Առհասարակ պետք չէ զարմանալ ոչ այս զեկույցի և ոչ էլ հրապարակված ֆանտաստիկ թվերի վրա, նույնիսկ համոզված ենք, որ Պուտինի իրական հարստությունը շատ ավելին է: Համատարած կոռուպցիան արմատներ է ձգում հատկապես այն երկրներում, որտեղ կառավարման համակարգը ավտորիտար, տոտալիտար է, այլ խոսքով՝ չեն գործում իշխանության հանդեպ վերահսկողության քաղաքական և հանրային մեխանիզմները: Կոռուպցիայի մյուս աղբյուրը սեփականության տոտալ վերաբաժանումներն են, որոնք ավտորիտար առաջնորդներն իրականացնում են օլիգարխիայի դեմ պայքարի, արդարության հաստատման կարգախոսների համատեքստում: Որպես կանոն, ինչքան ռեժիմները պոպուլիստական են, այնքան ավելի են թաթախված լինում կոռուպցիայի և թալանի մեջ:

1998-ին Ռոբերտ Քոչարյանն իշխանության եկավ «Իմ կուսակցությունը ժողովուրդն է» պոպուլիստական, հակաքաղաքագիտական կարգախոսով և իր քաղաքականության առանցքը դարձրեց նախորդ իշխանությունների անզուսպ քննադատությունը: Այս ամենն ընդամենը քարոզչական քողածածկույթ էր, որի տակ Հայաստանում ինստիտուցիոնալացվում էր քրեաօլիգարխիկ կոռուպցիոն բուրգը:

Ի դեպ, միանգամայն տրամաբանական և իրական է թվում, որ Քոչարյանի ավտորիտար հակումների հիմքում հիմնականներից մեկը եղել է հարստանալու նրա անհագ ցանկությունը: Ըստ վերջին տարիներին մամուլի բազմաթիվ հրապարակումների, Ռոբերտ Քոչարյանը գործնականում «փայ» էր մտնում իր կառավարման տարիներին կայացած բոլոր գործարքներում, իր մասնաբաժինն ունի օլիգարխիկ ծագում ունեցող մի շարք բիզնեսներում, ընդ որում՝ կոռուպցիոն ծագում ունեցող նրա բիզնեսի աշխարհագրությունը չի սահմանափակվում միայն Հայաստանով և ներկայացված է նաև Ռուսաստանում և նույնիսկ Աֆրիկայում, որտեղ հաճախ են լինում որսասեր նախկին նախագահն ու նրա ընտանիքի անդամները: Քոչարյանի իշխանության մայրամուտին միջազգային մամուլը գրեց, որ Քոչարյանի անձնական կարողություններն իրականում տատանվում են չորս միլիարդ դոլարի սահմաններում:

Հայաստանում այսօր էլ գործում է նույն կոռուպցիոն քրեաօլիգարխիկ համակարգը՝ որոշակի խմբագրումներով և ֆիլտրումներով: Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի և նրա մերձավորների անունները կապվում են տարբեր բիզնեսների, կոնկրետ մարդկանց ունեզրկումների սկանդալային պատմությունների հետ: Հայաստանին, անտարակույս, սպասվում են կոռուպցիոն նոր բացահայտումներ, որոնք հարվածելու են երկրի միջազգային հեղինակությանը:

Ցավալին այն է, որ հասարակությունը ոչ միայն հանդուրժողական վերաբերմունք ունի կոռուպցիայի հանդեպ, այլև անուղղակիորեն ներգրավվում է իշխանության կոռուպցիոն սխեմաներում՝ դառնալով դրանց մասնակիցը, միաժամանակ՝ զոհը:

1in.am