запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Ներիշխանական կրակը թեժանում է. ով է գցել կայծն այս անգամ

Տոնավաճառների առևտրականների բողոքը Հայաստանում պարբերաբար բռնկվող հասարակական-քաղաքական կայծերից մեկն է, որը կարծես թե ակտիվանում է հերթական անգամ:

 Հրապարակի վրա դարձյալ տեղի է ունենում ՊԵԿ-տոնավաճառներ բախում, որը ներկայումս հնարավոր է գնահատել բախում կառավարության և Գագիկ Ծառուկյանի միջև՝ հաշվի առնելով այն, որ ՊԵԿ ղեկավարը վարչապետ Կարեն Կարապետյանի վստահելի անձանցից մեկն է, իսկ տոնավաճառների աշխատակիցների շարքում, այսպես ասած, ակտիվ և գեներացնող դեր ունեն Գագիկ Ծառուկյանին պատկանող տոնավաճառի աշխատակիցները:

Այդ առումով, իրավիճակը ևս գտնվում է տրամաբանության, օրինաչափության շրջանակում, քանի որ խնդիրը Հայաստանում պարբերաբար բռնկվել է հենց քաղաքական շարժառիթներով: Մյուս կողմից՝ Հայաստանում ցանկացած տնտեսական խնդրի լուծում, ի վերջո, հանգելու է դրան՝ հաշվի առնելով քաղաքականության և բիզնեսի էական սերտաճածությունը: Դրան զուգահեռ, ակնհայտ է նաև, որ առանց այդ՝ այսպես ասած ռիսկի, Հայաստանում հնարավոր չէ իրականացնել տնտեսական որևէ բարեփոխում, տնտեսական քաղաքականության որևէ վերափոխում, քանի որ ամենուր քաղաքականության հետ սերտաճած բիզնես շահեր են, իսկ փոխել տնտեսական քաղաքականությունն առանց որևէ կերպ որևէ կողմի շահին դիպչելու՝ ուղղակի հնարավոր չէ:

Այստեղ, իհարկե, առանցքայինն այն է, թե արդյոք տվյալ պարագայում որն է բուն շարժառիթը՝ տնտեսակա՞ն հարցեր լուծելը, որոնց դեպքում տնտեսական շահը պաշտպանելու համար գործի է դրվում քաղաքական գործիքակազմը, թե՞ հակառակը՝ քաղաքական շահերը սպասարկելու համար գործածվում է, այսպես ասած, տնտեսական քաղաքականության, տվյալ դեպքում՝ ՊԵԿ գործիքը: Այսինքն՝ Կարեն Կարապետյանի կառավարությունը տնտեսական քաղաքականության վերափոխման, արդյունավետության բարձրացմա՞ն շարժառիթով է գործում, ինչին հակազդելու համար Ծառուկյանը փորձում է գործի դնել հանրային բողոքի քաղաքական լծակը և պաշտպանել իր շահը, թե՞ Կարեն Կարապետյանն իր քաղաքական դիրքերն ամրացնելու համար փորձում է հարվածել Գագիկ Ծառուկյանին, որը ՀՀԿ մեծամասնության և մասնավորապես Սերժ Սարգսյանի, այսպես ասած, անվտանգության բարձիկն ու բուֆերն է, և Սարգսյանի դիրքերը թուլացնելու համար նախ պետք է հանել մեջտեղից այդ բարձիկը:

Իհարկե, պետք չէ բացառել նաև տարբերակը, երբ Սերժ Սարգսյանն է Գագիկ Ծառուկյանի գործոնն օգտագործում Կարեն Կարապետյանի համար խնդիր առաջացնելու նպատակով, որովհետև, ի վերջո, առկա է նաև հարց՝ արդյո՞ք ՊԵԿ գործողությունները չունեն Սերժ Սարգսյանի հավանությունը և արդյո՞ք, ի վերջո, հենց Սերժ Սարգսյանը չէ, որ կորոշի, թե ինչպես պետք է ընթանան հետագա զարգացումները: Խաղը բազմաշերտ է, և թերևս իրականությանն ավելի մոտ է այն, որ Սարգսյանը հերթական անգամ իր մարտավարությունը կառուցում է տարբեր ներհամակարգային թևերի միջև հակադրության վրա, երբ այդպիսով դրանք դառնում են առավել կառավարելի, որովհետև որքան էլ Սարգսյանն ու Ծառուկյանը ներկայումս չունեն որևէ խնդիր, և ակնառու է նրանց միջև «աշխատանքի» կամ «ֆունկցիոնալ» բաժանումը, այդուհանդերձ Սարգսյանն, իհարկե, շատ լավ է պատկերացնում Գագիկ Ծառուկյանի «վերահսկողությունից» դուրս գալու հետևանքը: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանի համար նախընտրելի տարբերակն այն է, որ Ծառուկյանն ավելի շատ ունենա իր կարիքը, քան հակառակը:

Մյուս կողմից՝ մեկ այլ շերտ կարող է լինել այն, որ Գագիկ Ծառուկյանն ինքը մտավախություն ունի, որ դուրս է մնում Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան պայմանավորվածությունից, որի մասին վերջին օրերին մամուլում եղել են տարբեր հրապարակումներ՝ առ այն, որ Սարգսյանը գործնականում պայմանավորվել է Կարապետյանի հետ և բաժանել «աշխատանքը» կամ «ֆունկցիաները»՝ Սարգսյանը կշարունակի լինել իշխանության ղեկավարը, իսկ Կարապետյանը կբավարարվի տնտեսական լիազորությամբ օժտված փոխվարչապետի կարգավիճակով: Դա կարող է նշանակել, որ Սերժ Սարգսյանի համար արդիականությունը կորցնում է Ծառուկյանի հետ «աշխատանքի» կամ «ֆունկցիաների» բաժանման «պայմանագիրը», ինչն էլ իր հերթին կարող է մտահոգություն առաջացնել Գագիկ Ծառուկյանի մոտ:

Ի վերջո, ուշագրավ է այն, որ տոնավաճառների խնդիրը բռնկման եզրին էր մի քանի ամիս առաջ, բայց այն կարծես թե հանգուցալուծվեց և չունեցավ մեծ ծավալում: Բայց այժմ խնդիրը վերստին թեժանում է, ինչը զուգորդվում է ներիշխանական հարաբերությունների վերաբերյալ մամուլի հրապարակումներին: Իսկ Հայաստանում դրանք էական ազդեցություն ունեն սուբյեկտների քաղաքական վարքագծի վրա, ինչն անկասկած հայաստանյան քաղաքականության ամենևին պերճանքը չէ, բայց կա այն, ինչ կա, և Ծառուկյանն, ըստ երևույթին, կոշտացնում է իր քաղաքականությունը հերթական անգամ խաղից դուրս չմնալու համար՝ պատկերացնելով, որ այս անգամ դա կարող է լինել անշրջելի:

1in.am