запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Կրակեմ Հրաչը, «Չկրակեմ Դավիթը» և Ս. Սարգսյանի անվտանգությունը

Հանկարծակիությունը մահացու զենք է: Այդ «զենքը» ինտենսիվորեն բանեցվել ու բանեցվում է Սերժ Սարգսյանի ենթակաների միջոցով, թիկունքից՝ նրա դիրքերը թուլացնելու, գահընկեց անելու համար՝ սկսած 2010թ-ից:

Ուշագրավ է, որ հիշատակվելիք բոլոր դեպքերում ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաների, իշխանության մեջ բույն դրածների մատը խառն է՝ գործողություններով կամ անգործությամբ..., ինչը «կազմակերպված ցանցի» տպավորություն է թողնում:

Սկսենք շարքի «ամենաանմեղ» դեպքից, որը լուրջ մտածելու տեղիք պետք է տա և' պաշտոնյա նշանակողին, և' փաստաբան փնտրող քաղաքացիներին...

 

ԱԱԾ պետի նախկին տեղակալ, «Կրակեմ Հրաչ» անունով հայտնի Հրաչյա Հարությունյանի որդին՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանը, 2017թ. սեպտեմբերի 12-ին կայացրած որոշմամբ հաստատեց մի վտանգավոր պրակտիկայի գոյությունը. Անձը կարող է սկզբում լինել «քո պաշտպանը», հետո հայտնվել հակառակ թիմում, ապա՝ քո սեփական տարածքում՝ հակառակ քո կամքի, օրենքի ու մնալ անպատիժ՝ «հովանավորվելով» նախագահամերձ  շրջապատից՝  իրավապահներից մինչև դատավորներ:

Սփյուռքահայ ռազմական բժիշկ Աշլի Մինասն այն դժբախտներից է, ով առաջին կնոջից բաժանվելիս և համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերած անշարժ գույքը բաժանելիս օգտվել է փաստաբան Արամազդ Կիվիրյանի ծառայություններից և ամուսնացել վերջինիս եղբոր կնոջ՝ Լուսինե Սահակյանի ազգական Արմինե Պողոսյանի հետ: Այդ ընթացքում բժիշկը զրկվել է իր 600,000 դոլարից, բժշկական կենտրոնի իրական մասնաբաժնից և որդուց, ում ապօրինի բաժանել են նրանից:

Ավելի ուշ բժշկի շահերի պաշտպանությունը ստանձնել է փաստաբանՍեդա Սաֆարյանը: 2016թ. դեկտեմբերին նա հաղորդում է տվել Ոստիկանության Նոր Նորքի բաժնում այն մասին, որ, հակառակ իր վստահորդի համաձայնության, հայտնի անձանց կողմից անօրինական ներթափանցում է եղել իր վստահորդի սեփական տարածք:

«2016թվականի դեկտեմբերի 2-ին ժամը 12:20-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում և բացատրություն է տվել Սեդա Սաֆարյանն այն մասին, որ 24.11.2016թ. ժամը 14:00-ի սահմաններում Արմինե Արտաշեսի Պողոսյանը, վերջինիս փաստաբաններ Լուսինե  Սահակյանը և Արամազդ Կիվիրյանն առանց իր վստահորդ՝ Աշլի Վանիկ Մինասի համաձայնության, ինքնագլուխ փոխել են վերջինիս սեփականությունը հանդիսացող՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական 43 հասցեում գտնվող շինության մուտքի դռան փականը և մուտք են գործել շինություն, այնտեղ կատարել են չափագրումներ, ինչով Ա. Մինասին պատճառվել է էական վնաս»: Ոստիկանությունը հարուցել է քրեական գործ, որը դեկտեմբերի 9-ին փոխանցվել է ՀՀ ՔԿ Ավան և Նոր Նորք քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Դանիելյանի վարույթ: 2017թ. փետրվարի 3-ի որոշմամբ Աշլի Վանիկ Մինասը ճանաչվել է տուժող:

2017թ. մարտի 27-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է, և Լուսինե Սահակյանի, Արամազդ Կիվիրյանի և Արմինե Պողոսյանի  նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ /ինքնիրավչությունը/ և 147-րդ հոդվածներով /բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը/ նախատեսված հանցակազմերի բացակայության պատճառաբանությամբ:

Կարճման որոշումը վերացնելու պահանջով տուժող կողմը դիմել է Երևան քաղաքի դատախազին, ով համապատասխան որոշմամբ մերժել է բողոքը:

Եվ Ս. Սաֆարյանն այդ երկու որոշումները վերացնելու պահանջով դիմել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և խնդրել՝ պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին՝ վերացնել Աշլի Մինասի՝ որպես տուժողի, իրավունքների խախտումը:     

 

Ի՞նչ են պարզել քննիչները

 

Արմինե Պողոսյանը, Լուսինե Սահակյանը, Արամազդ Կիվիրյանը հրաժարվել են ցուցմունք տալ, բայց շենք ներխուժողները կասկածելիորեն ներկայացել են որպես շենքի սեփականատերեր:

Որպես վկա հարցաքննված Միքայել Ավետիսյանը, ով Աշլի Մինասի համաձայնությամբ է բնակվել նշված հասցեի շենքում, հայտնել է. «...Իր մոտ է գտնվել ինչպես վարձակալած տարածքի, այնպես էլ շենքի մուտքի դռան բանալիների օրինակները: Հայտնել է, որ... 24.11.2016թ. ժամը 15:00-ի սահմաններում տեղեկացել է, որ շենք անծանոթ մարդիկ են եկել և գնալով նշված շենք, բակում  նկատել է ինչ-որ անծանոթ մարդկանց ու հարցրել, թե ովքեր են և ինչ են անում:

Նշված անձանցից մեկը ներկայացել էորպես փաստաբան՝ Լուսինե Սահակյան տվյալներով և ևս երկու կամ երեք հոգի, ովքեր ներկայացել են որպես շենքի սեփականատերեր և մեկ տղամարդ, ով ներկայացել է որպես չափագրող: Վերջիններս հայտնել են, որ իրենք եկել են չափագրումներ կատարելու և ներկայացրել են դատարանի կողմից տրված համապատասխան փաստաթղթեր:

Ինքը նկատել է, որ շենքի մուտքի դռան փականի միջուկը փոխված է՝  հարցրել է, թե ինչպես են բացել և ով է թույլ տվել բացել դուռը: Նշված անձինք հայտնել են, որ բացել են օրենքով սահմանված կարգով:  Ինքը տեղեկացրել է, որ նշված շենքում վարձակալած տարածք ունի և փոխված փականի դեպքում ինչպես է մուտք գործելու վարձակալած տարածք: Վերը նշված անձինք հայտնել են, որ միջուկի բանալիներից մի օրինակ կտրամադրեն, սակայն որոշել են նույն միջուկը տեղադրել, ինչից հետո իրենից վերցրել են շենքի մուտքի դռան բանալու մեկ օրինակ և հեռացել»:

Սակայն նախաքննական մարմնի կողմից՝ ԴԱՀԿ ծառայությանը և ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ /անշարժ գույքի պետական կադաստր/ կատարված հարցումներից պարզվել է, որ Արմինե Պողոսյանի և Աշլի Մինասի միջև առկա համապատասխան դատական վեճի գործով «...կատարողական թերթ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն մուտք չի եղել և կատարողական վարույթ չի հարուցվել:»  Այսինքն ԴԱՀԿ-ն դատարանից այդպիսի ցուցում չի ունեցել և չի մտել:

Անշարժ գույքի կադաստրից էլ պատասխանել են, որ «Երևան քաղաքի Մոլդովական 43/4 հասցեում գտնվող անշարջ գույքի նկատմամբ գրանցվել է քաղաքացիներ՝ Աշլի Վանիկ Մինասի /1/2 բաժնեմասով/ և Արմինե Արտաշեսի Պողոսյանի /1/2 բաժնեմասով/ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը: Թիվ ԵԱՆԴ-1890/02/13 վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը 20.09.2016թ.-ին ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ է առաքվել փոստային ծառայության միջոցով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի կողմից:  Նշված վճռի պատճենը  24.11.2016թ. ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Կենտրոն սպասարկման գրասենյակ է ներկայացրել քաղ. Արամազդ Գևորգի Կիվիրյանը: Նշված հասցեի անշարժ գույքի նկատմամբ գույքի բաժանման պետական գրանցում կատարված չէ:»     

Սակայն ակնհայտ է, որ վերաքննիչ դատարանում ինչ-որ մեկը շահագրգռվածորեն շտապել է վճիռը ուղարկել կադաստր, քանի որ այն դեռ բողոքարկման ճանապարհին է եղել և ուժի մեջ է մտել միայն 2016թ. նոյեմբերի 3-ին:

Ընդ որում, Ս. Սաֆարյանն իր բողոքում որոշակի շեշտադրումներ է արել. եթե անգամ առկա է եղել դատական ակտ, ապա բացակայում է բաժինների առանձնացման վերաբերյալ որևէ դատական ակտ և հստակեցումը, թե որ մասն է պատկանել Ա. Պողոսյանին և արդյո՞ք իր մասն է մուտք գործել նա, արդյո՞ք օրինական հիմունքներով է եղել այդ մուտքը:     

Այս պարագայում անգամ հիշատակված դատական ակտը հիմք չէր կարող լինել՝  առանց Աշլի Մինասի համաձայնության շինության մուտքը ինքնակամ բացելու, ապօրինի մուտք գործելու և չափագրումներ կատարելու համար:

Ա. Պողոսյանը և նրա ներկայացուցիչները քաջատեղյակ էին, որ պետք է դիմեին Դատարան կամ կողմերի համաձայնությամբ իրենց բաժնեմասը բնեղենով առանձնացվեր: Ընդ որում, ենթադրվող հանցավոր արարքի հեղինակները իրազեկ էին օրենքից և դա կատարել են հանդգնաբար, իրենց գերազանցությունը Աշլի Մինասի նկատմամբ ցուցաբերելու համար:

Վնասը կարող է դրսևորվել ինչպես նյութական, այնպես էլ անձի սահմանադրական և այլ իրավունքների խախտման տեսքով, կարևորն այն է, որ գործողության և առաջացած վնասի միջև լինի պատճառահետևանքային կապ: Այս պարագայում Ա. Պողոսյանը և նրա փաստաբանների հասցրած վնասը դրսևորվում է նրանում, որ նրանք խախտել են Ա. Մինասի սահմանադրական իրավունքը՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, և արարքն ու վնասն ամբողջացնում են ինքնիրավչության հանցակազմը:

Սակայն դատախազը դեմ է եղել բողոքը բավարարելուն, Լուսինե Սահակյանը՝ ևս, ով արդարացել է, թե՝ խնդրո առարկա դարձած  շինությունը որևէ կերպ չի կարելի անվանել բնակարան, այն գտնվում է գրեթե ավերված և հակասանիտարական վիճակում, այնտեղ բնակություն հաստատելն անհնար է:    

Եվ ԱԱԾ-ականի դատավոր որդին՝ ԱԱԾ-ականին բնորոշ մտածելակերպով գտել է, որ փաստաբանների անօրինական ներխուժումից էական վնաս չի հասցվել. Քննչական մարմնի նման գործի փաստերը դիտարկել է փականի միջուկի՝ «բանալու անցքի» տեսանկյունից. «փականի վրա կատարված ներգործությունն իր էությամբ  այնպիսին չի եղել, որ այն դառնար լիովին անպետք և դադարեր ծառայել իր նպատակային նշանակությանը, այսինքն՝ ոչնչացվեր... Դեռ ավելին, ... փականը Մոլդովական 43 հասցեում գտնվող շինության մուտքի վրայից հանվելուց հետո որոշ ժամանակ անց կրկին վերադարձվել է իր տեղն ու շարունակել կատարել իրեն վերապահված գործողություններն անխաթար կերպով

Այլ կերպ ասած՝ նախագահամերձ շրջապատում աշխատող հոր՝ Կրակեմ Հրաչի   դատավոր որդին թքած ունի ՀՀ  Սահմանադրության վրա և «ընտրյալ» մարդկանց կարող է թույլ տալ օրենքով չսահմանված կարգով մտնել այլոց սեփական տարածք և օրինակ, առանց օրինական հիմքի, գաղտնալսման սարք՝ «ժուչոկ» դնել և ասել, որ «էական վնաս չկա»...մի բան էլ «օգուտ» են տվել...       

 

ԱԱԾ-ն դարձել է ՀՎԾ՝ հակաազգային վտանգավորության ծառայություն  

 

Ի դեպ, այդպիսի գաղտնալսումները ԱԱԾ-ականների համար «հանցագործություն չեն», բայց բավականին աղմկոտ ու վտանգավոր դեպքեր եղան՝ հենց Սերժ Սարգսյանի թիկունքում, որոնք հետո շատ ավելի ագրեսիվ ու ակնհայտ հակապետական բնույթ ստացան: Հակիրճ՝ վերհիշենք դրանք:

1/ 2010թ. մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ԱԱԾ-ում ինչ-որ անձինք Սերժ Սարգսյանի թիկունքում «պետություն են ստեղծել». խառնաշփոթը սկսվել էր Սերժ Սարգսյանի՝ ՌԴ այցից հետո. նա Ռոստովում ինչ-որ մարդկանց էր հանդիպել, որտեղ նրան ասել էին, որ ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաները և մյուս ուժային կառույցների որոշ ներկայացուցիչներ հեռախոսային վերծանումներ ենվաճառել ինչ-որ օլիգարխների կամ այլ՝ «փող տվող» մարդկանց:  Իրավապահ համակարգի ներկայացուցիչներն օպերատիվ գործողությունների անվան տակ գաղտնալսել էին նաև այնպիսի մարդկանց հեռախոսահամարներ, որոնց տեղաշարժերն ու խոսակցությունները հետաքրքրել էին կոնկրետ մարդկանց: Այսինքն՝ փողատերերը գումար էին վճարել և գնել իրենց հետաքրքրող մարդկանց մասին տեղեկություններ, այդ թվում և՝ գաղտնալսումների տեսքով:

Այդ ժամանակ ԱԱԾ պետի առաջին տեղակալ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ) համակարգից հեռացվեց,  ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն սկսվեց: 

Հետո քրեական գործ մտավ դատարան. ըստ գործի նյութերի՝ ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալ, 3-րդ բաժանմունքի պետ Արմեն Տեր-Մինասյանը, ի պաշտոնե հսկողություն իրականացնելով հեռահաղորդակցության և ավտոտրանսպորտի անվտանգության նկատմամբ, 2010թ. մարտի վերջին «ԱրմենՏել» ՓԲԸ-ի տնտեսական անվտանգության ծառայության աշխատակից, իր ծանոթ Վիգեն Չիլինգարյանից տեղեկացել է, որ ԱԱԾ նախկին աշխատակից Ռոբերտ Լաիշյանն իրականացնում է ապօրինի հեռախոսակապ:

Ռոբերտ Լաիշյանի կողմից ապօրինի հեռախոսակապ իրականացնելու մասին տեղեկություններին օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու համար Արմեն Տեր-Մինասյանը և Վիգենը նրանից պահանջել են նախ` 5000, ապա` 3000 ԱՄՆ դոլար կաշառք...ու բռնվել:

2/ 2015թ. հունվարին, թուրքական ոճով և կայծակնային արագությամբ իրականացվեց գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանդը՝ ԱԱԾ նախկին պետ՝ Գորիկ Հակոբյանի լռությամբ և ռուսական ռազմաբազայի «հսկողության ներքո»:

3/ Դրանից հետո՝ նույն 2015թ-ին իշխանությունը կրկին իր համար անակնկալ կերպով պարզեց, որ Հայաստան բերված գաղտնալսման գերհզոր սարքավորումները ԱԱԾ-ում գտնվելու փոխարեն հայտնվել են օլիգարխներից մեկի տիրապետման տակ:

4/ 2016թ. ապրիլին, բիլիարդ խաղացող ՊՆ գլխավոր շտաբի այն ժամանակվա պետ, ռուսահաճո Յուրի Խաչատուրովը թույլ չտվեց, որ սահմանային զորամասերը պատշաճ պատրաստվեն կայծակնային պատերազմին՝ ռեալ վտանգ ստեղծելով պետության ու իշխանության համար, ինչի պատճառով 100-ավոր զոհեր ու վիրավորներ ունեցանք: ԱԱԾ-ն Խաչատուրովին բանտարկելու փոխարեն լռեց...

 

Ամփոփելով իշխանության և հանրության թիկունքում կատարվող դավադրությունների պատմությունը՝ պարզապես արձանագրենք. ագրեսիվացող այս իրավիճակը չի կարող երկար շարունակվել. Կամ՝ Սերժ Սարգսյանին կտապալեն թիկունքից՝ կատարելով օտար տերերի պատվերը, կամ՝ Սերժ Սարգսյանը կտապալի թիկունքից իրեն թուլացնող  դավադիրներին:

Կհաղթի նա, ով ավելի վճռական ու հանկարծակի կչեզոքացնի հակառակորդին՝ տարբեր պաշտոններում ու շերտերում բույն դրած, գործակալական ցանցի տպավորություն ստեղծող շղթայի հետ միասին: