запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

«Խորհրդավոր հանդիպումներ՝ Անկարայում». Փակ դռների ետևում հայկական հարցերին առնչվող ինչ որոշումներ են կայացվում

«Ակոս»-ը նոյեմբերի 17-ի հայերեն բաժնում «Խորհրդավոր հանդիպումներ Անկարայում» խորագրի ներքո գրում է, թե Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուն նոյեմբերի 15-ին Անկարայում հանդիպումներ է ունեցել վաքըֆներից պատասխանատու փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուի և նախագահ Էրդողանի մի շարք խորհրդականների հետ։

Ուշագրավ է, որ Պետրոս Շիրինօղլուի այս հանդիպումները կայանում են այնպիսի շրջանում, երբ քննարկումներ են ընթանում պատրիարքական ընտրության վերաբերյալ։ Ենթադրվում է, թե այս հանդիպումների ընթացքում օրակարգի թեմա են դարձել պատրիարքական ու համայնքային ընտրությունների հարցերը։ Հայտնի է դարձել, որ փոխվարչապետ Չավուշօղլուի հետ կայացած հանդիպումը տևել է երկու ժամ։ Հանդիպման վերջում Շիրինօղլուի կողմից որևէ հայտարարություն չի արվել։

Ըստ լուրերի՝ Շիրինօղլուն նշել է, թե մամուլին որևէ հայտարարություն չպիտի արվի այս մասին։
Այս հանդիպումների բովանդակությամբ անշուշտ հետաքրքրված են համայնքային հաստատությունների վարիչները, պատրիարքական ընտրության դերակատարները, ինչպես նաև ամբողջ համայնքը, մանավանդ ներկա պայմաններում։ «Սակայն պատրիարքական տեղապահ Գարեգին արք. Բեքչյանը և համայնքային հաստատության մի շարք վարիչներ որևէ տեղեկություն չունեն այս հանդիպումների մասին»,- գրում է «Ակոս»-ը։

«Ինչպես հիշում ենք, 2017-ի հոկտեմբերի 24-ին Պետրոս Շիրինօղլուն, Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկ. Մաշալյանը, Նախաձեռնող մարմնի ատենապետ Սարգիս Քյուլեկեչը և Արամ արք. Աթեշյանը հանդիպել էին կուսակալ Վասիբ Շահինի հետ, երբ քաղաքից բացակայում էր տեղապահ սրբազան հայրը (խոսքը Գարեգին արք. Բեքչյանի մասին է – «ՆՅ»)։ Այս հանդիպման վերջում ևս որևէ պաշտոնական հայտարարություն չէր արվել, միայն անուղղակի ձևով հասած մի շարք լուրերի շնորհիվ հանրությունը տեղեկացել էր, որ կուսակալը անհանգստություններ ունի պատրիարքական տեղապահի և Նախաձեռնող մարմնի վերաբերյալ»,- գրում է «Ակոս»-ը։