запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Ադրբեջանական բանակի սպան սպանել է դիրքի անձնակազմին և փախել

Նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ:


ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ստստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` վերոնշյալ զինծառայողը հանդիսանում է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի:

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում:

Դեպքի հետ կապված այլ մանրամասները ճշտվում են:

Ավելի վաղ մամուլը հայտնել էր, որ մի քանի օր առաջ ադրբեջանական բանակի Նախիջևանի ստորաբաժանումներից մեկում տեղի է ունեցել մասսայական սպանություն:

Times.am-ի տեղեկություններով, ադրբեջանական բանակի սպաներից մեկը կոտորել է դիրքի ողջ անձնակազմին և դիմել փախուստի:
 

Լրացված. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում` միջդիրքային տարածքում ադրբեջանական զինուժի զինծառայողի դիակ հայտնաբերելու մասին Հայաստանի պաշտպանության նախարարության՝ ավելի վաղ տարածած հաղորդագրությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված տեղեկատվության մեջ ասվում է, որ Նախիջևանի Օդրուբադի շրջանի դիմաց՝ Հայաստանի սահմանի մոտ հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Ջալիբեյլի Բահրուզ Փարվիզ օղլուի դին: Նշվում է, թե ադրբեջանցի զինծառայողը ռազմական հանցագործություն է կատարել, ինչից հետո դիմել է փախուստի:

Կատարվածի առնչությամբ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն: