запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Հայկական ինտրիգ ՀԱՊԿ-ում. Աննախադեպ գագաթնաժողով

Հայաստանը ՀԱՊԿ գագաթնաժողովին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հայտարարության նախագիծ: Այդ մասին ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունը չի պարունակում մանրամասներ, թե հատկապես ինչ բովանդակություն ունի հայտարարության նախագիծը:

 Սակայն Հայաստանի այդ նախաձեռնությունը հետաքրքրական է մի շարք հանգամանքների ֆոնին, որոնցից առաջինը թերևս այն է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը Հայաստանի համար աննախադեպ է:

Բանն այն է, որ Հայաստանը ՀԱՊԿ գագաթնաժողովին է մասնակցում Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը ստորագրելուց հետո: Այդ համաձայնագրի մասով թե՛ Երևանը, թե՛ Բրյուսելը ընդգծում էին այն հանգամանքը, որ Հայաստանը փաստորեն ԵՏՄ անդամ միակ պետությունն է, որ ունի ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր, և այդ առումով եզակի օրինակ է: Բայց չէ՞ որ նույն կերպ Հայաստանը եզակի օրինակ է նաև որպես ՀԱՊԿ անդամ: Իհարկե, զուտ պրոֆիլային առումով ՀԱԿՊ, այսպես ասած, անալոգը ՆԱՏՕ-ն է, ոչ թե Եվրամիությունը: Մյուս կողմից, սակայն, ԵՄ-ի հետ համաձայնագիրը ենթադրում է առանցքային քաղաքական գործոններ և նաև անդրադարձ անվտանգության հարցերին: Այդ իմաստով Հայաստան-ԵՄ համաձայնագիրը քաղաքական կարևոր փաստաթուղթ է՝ ռազմաքաղաքական էական շեշտադրումներով ու համատեքստով: Իսկ ՀԱՊԿ-ը ոչ միայն ռազմական, այլև ռազմաքաղաքական բլոկ է: Եվ ըստ էության ստացվում է, որ ՀԱՊԿ ռազմաքաղաքական պատասխանատվության գոտում գտնվող Հայաստանը շրջանակային փաստաթուղթ է ստորագրում և հատուկ կարգավիճակ ձեռք բերում Եվրամիության հետ, այդ թվում՝ ռազմաքաղաքական շեշտադրումներ պարունակող ֆորմատով:

Այդպիսով, ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովին Հայաստանը մասնակցում է փաստացի նոր, բացառիկ աշխարհաքաղաքական կարգավիճակով, ինչը անկասկած աշխարհաքաղաքական փոխհամաձայնության արդյունք է, քանի որ Հայաստանի այդ կարգավիճակը չէր կարող ձեռք բերվել Մոսկվայի հետ հակադրության տրամաբանությամբ:

Այդ համատեքստում, իհարկե, ՀԱՊԿ այդ աննախադեպ գագաթնաժողովին Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Հայաստանի հայտարարության նախագծի նախաձեռնությունն իսկապես ուշագրավ է՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Հայաստանի նախագիծը անկասկած պետք է ենթադրի եթե ոչ՝ ուղիղ բովանդակության, ապա նվազագույնը բավական թափանցիկ տողատակում Ադրբեջանին զսպող ազդեցություն ունեցող և այդ հարցում ՀԱՊԿ քաղաքական պատասխանատվություն ենթադրող տեքստ:

Ընդ որում, այդ հանգամանքը հետաքրքիր է նաև Ղարաբաղյան գործընթացի շուրջ մինչ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը ծավալված իրողությունների ֆոնին, երբ Պուտինը, այսպես ասած, «տարածքների վերադարձի» հույս չէր տվել Էրդողանին, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և մասնավորապես ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ըստ էության հայտարարեցին ներկայիս ստատուս քվոյի պահպանման ուղղությամբ համատեղ աշխատանքի մասին, որը հաջորդեց Սիրիայի հարցում Թրամփ-Պուտին հայտարարությանը:

Նախօրեին էլ Երևանում հանդիպումներ ունեցավ Իրանի արտաքին գործերի նախարարը, իսկ այսօր Բաքվում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն և Ադրբեջանի նախարար Մամեդյարովը, որոնք քննարկել են նաև Ղարաբաղյան խնդիրը:

Ի՞նչ հայտարարություն է պատրաստել Երևանը ՀԱՊԿ նախագահների սեղանին դնելու համար: Հազիվ թե հայտարարության ընդունումը գործնականում համաձայնեցված չլինելու դեպքում Երևանը հայտարարեր այդ նախաձեռնության մասին, քանի որ հակառակ դեպքում մերժումը կստացվի աղմկոտ: Մյուս կողմից՝ Երևանի այդ նախաձեռնությունը մերժելու դեպքում ՀԱՊԿ-ը կհայտնվի անհարմար վիճակում, և որոշակիորեն ավելի, այսպես ասած, ազատ կլինի Երևանը: Մինսկում հասունանում է ուշագրավ ինտրիգ:

1in.am