запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ՄԻԵԴ որոշումը կկատարվի միայն ԼՂ հակամարտության կարգավորումից հետո

«Միանգամայն սպասելի էր ՄԻԵԴ այս որոշումը։ ՄԻԵԴ-ը մնացել է իր սկզբունքներին հավատարիմ։ Պարիտետը պահպանվել է։ Այս գործի հիմնական ուղղությունն արդեն իսկ տրված էր 2015-ին կայացված վճռում։ Այստեղ արդեն տրված էր, որ այս վճիռը պետք է կատարվի քաղաքական գործընթացներին զուգընթաց, խաղաղության պայմանագիր կնքելուց հետո։

 Այս որոշումը շատ հետաքրքիր կամրջակ է. ղարաբաղյան կոնֆլիկտը կկարգավորվի՝ ՄԻԵԴ վճիռը կիրագործվի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ տեղահանված անձանց «Չիրագովն ու այլոք՝ ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանը՝ ընդդեմ Ադրբեջանի» գործերով վճիռներին, որոնցով ՄԻԵԴ-ը սահմանել է գործով անձանց տրամադրվելիք գումարային փոխհատուցման չափը։

«Չիրագովն ու այլոք՝ ընդդեմ Հայաստանի» գործով 6 անձանց Հայաստանը 3 ամսվա ընթացքում պետք է վճարի 5000 եվրո յուրաքանչյուրին՝ որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 28,642.87 ֆունտ ստեռլինգ՝ դատական ծախսեր։

«Սարգսյանը՝ ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ադրբեջանը 3 ամսվա ընթացքում պարտավորվում է վճարել 5000 եվրո՝ որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 30 հազար եվրո դատական ծախսերի համար։

Երկու գործերով ՄԻԵԴ-ը վճիռները հրապարակել էր 2015թ․-ի հունիսի 16-ին։ Այդ ժամանակ, սակայն, ՄԻԵԴ-ը դեռ չէր կարողացել որոշում կայացնել փոխհատուցման վերաբերյալ։ Իսկ այսօր արդեն ՄԻԵԴ-ն առանձին վճիռներով որոշեց, թե որքան է գործերով նյութական փոխհատուցման չափը։

Փոխհատուցման նման ցածր շեմ սահմաները, Ղազարյանի խոսքերով, բնական է, քանի որ ժամանակ է անցել, և հետո հնարավոր չէր հստակ հաշվարկել վնասի չափը։

Արա Ղազարյանը նշեց, որ վճռի վերջնական կատարում ասելով՝ հասկանում ենք փախստականների վերադարձ։ Չիրագովն ապրի Լաչինում, իսկ Սարգսյանը՝ Գյուլիստան գյուղում։ Իսկ այս փուլում, երբ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, ՄԻԵԴ-ը կարող է միայն արդարացի փոխհատուցում տալ գումարի տեսքով։ «Արդարացի փոխհատուցումը միայն գումարային փոխհատուցում չէ։ Դա նախատեսում է նաև խախտված իրավունքի ամբողջական վերականգնում։ Այս դեպքում՝ վերադարձ և գույքին տնօրինել։ Իսկ այս վճռով հաստատվում է, որ դրա իրագործումը հնարավոր չէ՝ մինչև Ղարաբաղի կոնֆլիկտը չլուծվի»,- ասաց Ղազարյանը։

Նա նշեց, որ նմանատիպ է նաև Հյուսիսային Կիպրոս-Թուրքիա գործը։ Այս գործով էլ գումարային փոխհատուցումները տրվել են, բայց վճռի վերջնական կատարումը՝ փախստականների վերադարձը 30 տարվա մեջ դեռ շարունակվում է։ «Նման սցենարով է նաև Չերագովն ընդդեմ Սարգսյանի գործը։ Ակնհայտ է, որ այս գործը չի կատարվի։ Դատարանը հղում է կատարել վերջին իրադարձություններին՝ ապրիլյան դեպքերին, նշելով վճռի կատարման անհնարինությունն այս փուլում։ Վճռի ամբողջական կատարումը տեղափոխվել է նախարարների կոմիտե և մնալու է նախարարների կոմիտեի օրակարգում մինչև ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը»,- ասաց Ղազարյանը։

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ այս վճռի կատարումն ունի երկու հարթություն՝ իրավական և քաղաքական։ Քաղաքական ասպեկտն այն է, որ այս երկրու պետությունները Եվրոպայի խորհրդի անդամ դառնալուց իրենց վրա պարտավորություն են վերցրել Ղարաբաղի կոնֆլիկտը լուծել, որն այս վճռի կատարման կոնտեքստում պետք է հաշվի առնել։ Իսկ իրավական ասպեկտն արդեն դատարանի կողմից կիրառված բոլոր չափանիշներն են, որոնք կիրառվել են վնասի չափը հաշվարկելիս, պատճառահետևանքնային կապը գտնելու համար։