запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Պատժվելու փոխարեն հոխորտում է․ երբ է գալու «էլիտար» զույգի պատասխան տալու ժամը

Ամանորի նախաշեմին, երբ մարդիկ տոնական եռուզեռի մեջ էին, Սերժ Սարգսյանը մեկ տարով երկարաձգեց Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարումը: Նման հրամանագիրը ինքնին կարող է կոտրել մարդկանց հավատը իշխանության բարեփոխման որևէ խոստման հանդեպ, որովհետև Հովսեփյանի անձն ասոցացվում է արդարադատության բեսպրեդելի հետ:

Այս օրերին Քննչական կոմիտեն տեղեկատվական պատերազմի մեջ է`«Ճվճվ Արոյի» որդիների հետ կապված աղմկահարույց գործերի հետ կապված ու նույնիսկ կոշտ արձագանքում է ոստիկանությանը, որը փաստերի հիման վրա ներկայացնում է, թե մի քանի անգամ Սաքուլիկին ու Սերժուլիկին հանձնել է Քննչական կոմիտեի ձեռքը, որից հետո այդ անզգամները` բանտի փոխարեն, տուն են գնացել:

Առհասարակ` զարմանալի է, որ Աղվան Հովսեփյանը դեռ հանդգնում է խոսել, հակադարձել Վլադիմիր Գասպարյանին կամ որևէ մեկին, ովքեր համարձակվում են նրան մեղադրել անպատժելիության խրախուսման մեջ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին Հովսեփյանը երկու անգամ գլխավոր դատախազ է նշանակվել: Առաջին անգամ պաշտոնավարել է շատ կարճ` մինչև 1999թ-ի նոյեմբեր, որովհետ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո գեներելատիտետը և Երկրապահի վերնախավը բացահայտ հասկացրեցին, որ Հոկտեմբերի 27-ի գործը չեն կարող վստահել բարոյապես մաշված ու Քոչարյանի «անձնական օգտագործման» դատախազին: 2004-ին Աղվան Հովսեփյանը դարձյալ պահանջարկված դարձավ դիրքերը լրիվ ամրապնդած Ռոբերտ Քոչարյանի համար, որովհետև վերջինս պետք է հաշվեհարդար տեսներ ընդդիմության հետ:

 

2004թ-ի ապրիլի 12-ի գործով Քոչարյանը` Աղվան Հովսեփյանի թեթև ձեռքով, ապօրինաբար բանտերը լցրեց մեկ տասնյակ ընդդիմադիրներով, օրինականացրեց ընդդիմադիր երեք գրասենյակների բարբարոսական զավթումն ու ավերումը:

Աղվան Հովսեփյանի «աստեղային ժամը», սակայն, վրա հասավ 2018-ի մարտի 1-ի դրամատիկ իրադարձությունների ժամանակ, երբ գլխավոր դատախազությունը դարձավ իսկական ռեպրեսիվ, մարդակուլ մեքենա` մի քանի հարյուր ընդդիմադիր գործիչների զրկելով ազատությունից, քողարկելով Քոչարյանի արյունոտ ոճիրը:

 

Աղվան Հովսեփյանը, Ռոբերտ Քոչարյանի հետ միասին, կործանել է արդարադատություն կոչվածը` գլոբալ հարթության վրա: Վիճակագրությունն առայժմ լռում է, թե քանի մարդ է Հովսեփյանի «իրավական բեսպրեդելի» հետևանքով լքել երկիրը, քանի ընտանիք է ենթարկվել ֆիզիկական և բարոյական խոշտանգումների: Վիճակագրությունն առայժմ լռում է նաև այն թեմայով, թե Քոչարյան-Հովսեփյան «էլիտար» զույգը քանի գործով է կանգնելու արդարադատության առջև: Հովսեփյանն առայժմ հոխորտում է` ավելացնելով իր մեղքերը….