запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՔ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻՆ»․ ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Արցախի ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Կարապետյանից (Արգո) Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում «Սասնա ծռեր» ջոկատի գործողություններին եւ նրանց առաջադրված մեղադրանքներին։

«Սասնա ծռեր»-ից, օրինակ, Պավլիկ Մանուկյանն իմ ընկերն է, նրան հանդիպել եմ պատերազմի ժամանակ։ Պատերազմից հետո էլ ենք հաճախ հանդիպել իրար։ Գիտե՞ք, թե խնդիրը որն է։ Իրենք ցանկացան լավ բան անել, բայց դա ճիշտ ձեւով չարեցին։ Իրենք ուրիշի, դրսի ուժերի ջրաղացին ջուր լցրեցին։ Ես այդպես եմ կարծում։

Չեմ կասկածում, որ Պավլիկն ունի հայրենասիրական մղումներ։ Ես նրա հայրենասիրությունը երբեք կասկածի տակ չեմ դնի։ Ես գիտեմ, որ Պավլիկն իր ողջ էությամբ պատրաստ է երկրի, ժողովրդի համար լավ քայլեր անելու։ Բայց ինքը չկարողացավ ճիշտ ընտրություն կատարել այդ քայլերն անելու համար»,- ասաց Արկադի Կարապետյանը։

Հարցին, թե իշխանությունների տեղը լինելու դեպքում ինչպես կվարվեր Արկադի Կարապետյանը «Սասնա ծռեր»-ի հետ, նա արձագանքեց․ «Եթե ես լինեի իշխանությունների տեղը, ապա նրանց ազատ կարձակեի։ Ես կարծում եմ, որ իրենք չեն հասկացել, թե ինչ են անում, իրենց քայլի իմաստը որն է։ Մեկը պետք է իրենց բացատրի, որ դա իրենց ուզածը չէր, իրենց անկեղծ մղումներն այլ տեղ են տարել, ինչից օգտվել են ուրիշները։ Չպետք է թույլ տալ, որ քո արած քայլերից օգտվի երրորդ ուժը, այլ երկրներ»։

Արկադի Կարապետյանը նշեց, որ իշխանությունները պետք է ազատ արձակեն նաեւ 2013թ․նոյեմբերի 5-ին Երեւանի Ազատության հրապարակում ակցիա իրականացրած եւ առ այսօր անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանին եւ նրա ընկերներին։

Hraparak.am