запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Արգամիչենք իշխանությունը վերցնելու եռափուլ ծրագիր ունեն

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Արարատի մարզում կրքերը չեն հանդարտվում. մարզի նախկին «նայողները» ոչ մի կերպ չեն մարսում մարզը վերահսկողության տակ պահելու Գրիգորյանների հնարավորությունները:

Բանն այն է, որ Գրիգորյանների դեմ «սրբազան պատերազմ» են մղում մարզպետի աթոռի վրա աչք ունեցողները, որոնցից ամեն մեկն ուզում է ինքը լինել «այդ մարզպետունին». Մուրադ Մուրադյանը պայքարում է իր, Հովիկ Աբրահամյանը` որդի Արգամի, Ալիկ Սարգսյանը, խաղալով երկուսի միջև, մտածում է` աթոռն իրեն կհասնի:

Արգամիչենք իրենց հերթին եռափուլ ծրագիր ունեն. պլան «ա»-ով Արգամը կդառնա մարզպետ, պլան «բ»-ով կվերցնեն ողջ մարզը, պլան «գ»-ով գոնե կհասնեն նրան, որ Արամայիս Գրիգորյանին կհանեն` ով գա-գա: Ասում են նաև՝ Արգամիչենք չեն կարողանում «պայմանավորվել» Գրիգորյանների հետ, որովհետև վերջիններս պահում են Սերժ Սարգսյանի գիծը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Առվակները միանում են. Հովիկ Աբրահամյան-Կարեն Կարապետյան կապը ջերմացել է

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ուրբաթ օրը «Օջախ» ռեստորանում ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի ծննդյան 70-ամյակին նվիրված խնջույքի ժամանակ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նստած է եղել գործող վարչապետ Կարեն Կարապետյանի և նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի հետ նույն սեղանի շուրջ՝ նախագահ Սերժ Սարգսյանի սեղանի հարևանությամբ:

Այս փաստը շատերը բացատրում են Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի հարաբերությունների ջերմացմամբ, ինչը պայմանավորված է նախևառաջ Հովիկ Աբրահամյան-Սամվել Կարապետյան հարաբերությունների աննախադեպ սերտացմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: