запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Դեսպան Արմեն Սմբատյանը աջակցում է ադրբեջանցի Բյուլբյուլօղլուին ՅՈՒՆԵՍԿՕ-ում

«Իրատես» թերթը գրում է. «Մամուլն արդեն գրել է, որ Հայաստանն իր առաջին դեսպանը կունենա Իսրայելում: Այդ պաշտոնում կնշանակվի նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանը: Վերջինս հայտնի է որպես դեսպան-բիզնեսմեն:

 Ռուսաստանում դեսպան աշխատած տարիների մասին ուշագրավ պատմություններ կան, բայց նրա հետ կապված վերջին դրվագն է բավականին հետաքրքիր:

Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր փորձում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին ՅՈՒՆԵՍԿO-ի ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրել, և ինչպես էր Ադրբեջանը մեծ PR սկսել այդ գործը գլուխ բերելու համար: Ահա այդ օրերին, երբ Հայաստանում էլ որոշ քաղաքական և հասարակական գործիչներ հակաարշավ էին կազմակերպել, պարզվում է` բոլորը չէ, որ պետության շահն էին գերադասում:

Հենց այդ ժամանակ, մեր տեղեկություններով, Իսրայելում դեսպան նշանակվող Արմեն Սմբատյանը գնում է արտաքին գործերի գերատեսչություն և համապատասխան պաշտոնյաներին ասում, որ չխոչընդոտեն Բյուլբյուլօղլու թեկնածության առաջադրմանը, քանի որ (ուշադրություն), երբ ադրբեջանցին դառնա ՅՈՒՆԵՍԿO-ի ղեկավար, ինքն էլ կարող է լինել Հայաստանի ներկայացուցիչն այնտեղ:

Հետագա զարգացումներից պարզ դարձավ, որ Արմեն Սմբատյանի «մուրազն» անկատար մնաց, սակայն, երևում է, կարճ ժամանակով: Հիմա նրան ոչ պակաս «եկամտաբեր» երկիր են վստահում, որտեղ Հայաստանը ազգային մեծ ժառանգություն ունի»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: