запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ապրիլյան պատերազմի գծից ուղիղ երկու տարի անց

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը բոլոր ուղղություններով հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական դիրքերի ուղղությամբ՝ փորձելով անակնկալի բերել հայկական զինուժին և վերցնել հնարավորինս մեծ տարածություն:

 Հայկական զինուժը առաջին մի քանի ժամերից հետո, երբ կար որոշակի խուճապ և անակնկալ, այնուհանդերձ՝ կարողացավ առավելությունը վերցնել իր ձեռքն ու հակառակորդին պարտադրել զինադադար: Դժբախտաբար, այդ ընթացքում մենք ունեցանք 100-ից ավելի զոհ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:

Բանն այն է, որ ապրիլի 2-ի պատերազմը սահմանագիծ էր Հայաստանի նորագույն պատմության ընթացքում, որը քաշվեց մեր կամքից անկախ, բայց մեր կյանքի ընթացքի վրա: Ապրիլի 2-ին մենք արթնացանք բոլորովին այլ իրավիճակում, որն այլևս երբեք չի լինելու այն, ինչ մինչև ապրիլի 2-ն էր:

Այդ օրը ընդամենը նոր իրավիճակ չէ, այդ օրը շրջադարձ էր, բեկում, դժբախտաբար՝ ոչ այդ բառի լավ իմաստով, սակայն մեծ հաշվով նաև բեկում, որը մեզ սթափեցրեց, մեզ հանեց երկու տասնամյակի թմբիրից, որը միայն Ղարաբաղյան խնդրին չէ, որ վերաբերում էր, միայն անվտանգությանը, սահմանների պաշտպանվածությանը, զինվորի ապահովությանը չէ, որ վերաբերում էր: Դա վերաբերում էր մեր կյանքին ընդհանրապես, պետական կառավարմանը, ամենանուրբ և ամենափոքր թվացող հարցերին անգամ:

Ապրիլի 2-ից հետո մենք, իհարկե, չգիտենք դեռ, թե ինչպես պետք է ապրենք նոր կյանքը նոր իրավիճակում: Ակնհայտ է, որ դեռ չգիտենք, չունենք պատկերացում: Չգողանալու, չթալանելու մասին պահանջները, պնդումները, հարցադրումները միանգամայն տեղին են, պահանջված, նույնիսկ քիչ, սակայն դրանք դեռևս ինչպես ապրելու պատասխանը չեն, դրանք նոր տեսլականը չեն, նոր բանաձևեր ու հայեցակարգեր չեն պարունակում: Չթալանելը, չգողանալը, չմսխելը նորմ է, մեր հասարակական համակեցության կանոն կամ պետք է լինի այդպիսին, ոչ ավելի:

Մինչդեռ մենք ապրում ենք բարդ աշխարհում, որպես այդ աշխարհի սուբյեկտ, թեև այժմ արդեն զգալիորեն ընդամենը դե յուրե սուբյեկտ, սակայն նաև ապրիլի 2-ի շնորհիվ, հայկական զինուժի շնորհիվ դեռևս նաև դե ֆակտո սուբյեկտ: Իսկ դա նշանակում է, որ մենք դեռ պետք է պատասխան ստանանք մեր իսկ հարցին, որի առաջ ինքներս մեզ կանգնեցրել ենք ապրիլի 2-ից հետո: Այդ հարցն է ինչպես ապրելը, ինչ անելը՝ տնտեսության մեջ, մշակույթում, արդարադատության համակարգում, արտաքին քաղաքականությունում, սպորտում, ժողովրդագրական հարցերում, տարածքների, համայնքների զարգացման գործում:

Ապրիլի 2-ը հանկարծ բացահայտել է, որ մենք 25 տարի զբաղված ենք եղել մի բանով, որի վերաբերյալ չենք ունեցել հայեցակարգային, խորքային պատկերացումներ, կամ առնվազն դրանք անտեսվել են լայն մակարդակով, իհարկե՝ առաջին հերթին իշխանության շահագրգռությամբ և ձեռամբ, քանի որ առանց պատկերացումների ընթացքով շարժվող հասարակությունը ամենահեշտ կառավարելիներից մեկն է: Իսկ իշխանության համար դա կարևոր է, քանի որ իշխանության ձևավորման հիմքը այդ հասարակությունը չէ, հետևաբար պետք է, որ հասարակությունը չխանգարի իշխանությանը «ձևավորվել», իսկ իրականում իշխանությունն ու տնտեսական ռեսուրսները յուրացնել ընտրական ցիկլերի անվան տակ:

Ապրիլի 2-ից մեր բոլորիս կյանքում քաշվեց քառօրյա պատերազմի անբեկանելի գիծը:

Հետևաբար երկարաժամկետ իմաստով հասարակությունը թևակոխում է զարգացման մի նոր ընթացք, և այստեղ, իհարկե, շատ կարևոր է համարժեք լինել դրան առաջին իսկ պահից, հասկանալ, թե ուր կարող է տանել այն, ինչ ազդեցություն կարող է թողնել հասարակական-քաղաքական զարգացումների վրա, և լինել այդ ազդեցությանը պատրաստ՝ կա՛մ նպաստելու, կա՛մ բացասական հեռանկարի դեպքում կանխարգելելու համար:

Մեծ հաշվով՝ եթե ի մի բերենք անցնող տարիները՝ ապրիլի 2-ից ապրիլի 2, ապա Հայաստանի անկախության քառորդ դարում ձևավորվեց մի մեծ վակուում՝ երկու ապրիլների միջև, և նաև խորհրդանշական է, որ հենց ապրիլների, այսինքն՝ ապրելու միջև:

25 տարի մենք ապրել ենք մեր իսկ ապագայի մսխման հաշվին, մինչև որ բախվեցինք այն կետին, որից սկսել էինք՝ մեզ պարտադրված պատերազմի: Եվ այժմ մեզ ընձեռվում է նոր հնարավորություն՝ նոր կյանք ապրելու և սկսելու այնտեղից, որտեղից քսանհինգ տարի առաջ սկսեցինք, բայց գնացինք սխալ ճանապարհով, ինչպես պարզվեց՝ ընդամենը պտտվեցինք: Պետք է սկսել գնալ առաջ, ավելի լավ է՝ դանդաղ, ավելի լավ է՝ հանդարտ, բայց առաջ, քան արագ պտույտը ի շրջանս յուր: Երկրորդ անգամ մեզ չի տրվի այդ շրջանից դուրս գալու պատեհություն, երկրորդ անգամ մենք ուժասպառ կլինենք դուրս գալու համար:

1in.am