запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Եվրամիությունը պահանջը՝ անհապաղ ազատել ձերբակալվածներին

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի և հանձնաժողովի փոխնախագահի անունից՝ խոսնակի հայտարարությունը.

Խաղաղ կարգով և օրենքին համապատասխան հավաքների իրականացման իրավունքը բոլոր անձանց համընդհանուր և հիմնարար իրավունքն է:

Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիովին հարգեն այդ իրավունքը և ապահովեն օրենքի արդար և համաչափ կիրառումը, ինչպես նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները՝ ներառյալ` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն:

Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են օրենքով սահմանված կարգով իրենց հիմնարար իրավունքի իրականացման ընթացքում, պետք է անհապաղ ազատ արձակվեն:  

Շատ կարևոր է, որ ներգրավված բոլոր կողմերը  ցուցաբերեն զսպվածություն և պատասխանատվություն: Ներքաղաքական իրավիճակի անհապաղ և խաղաղ կարգավորումը նպատակահարմար է համարում ընդգրկուն երկխոսություն, ինչպես կոչ արեց Նախագահ Արմեն Սարգսյանը: Ուստի հիասթափեցնող և մտահոգիչ է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատև հանդիպումը չի կանխարգելել լարվածության հետագա խորացումը: