запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ՀՀԿ-ն ինքնաոչնչացվեց. Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում դիմեց նրա ուրվականին

Այսօր՝ մայիսի 1-ին, ԱԺ-ում հրավիրվել է հատուկ նիստ՝ քննարկելու ՀՀ վարչապետի պաշտոնում «Ելք» խմբակցության կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանի ընտրության հարցը:

Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում քվեարկելու ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ կողմ 45, դեմ 56: Որոշումը չի ընդունվել:

Մինչ քվեարկությունը Նիկոլ Փաշինյանը իր դիտարկումներն ու եզրակացությունները ներկայացրեց ՀՀԿ-ականների ելույթների վերաբերյալ՝ նշելով, որ ՀՀԿ-ն դրանով ինքնաոչնչացվեց և այժմ դահլիճում ՀՀԿ-ի ուրվականն է:  

Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ողջունեց առավոտից Հանրապետության հրապարակում  կանգնած հարյուր հազարավոր քաղաքացիներին: Նա նրանց կոչ արեց սպասել. «Ես շատ շուտով կգամ այդտեղ»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն խոսակցություններին, թե շարժումն ուղղորդվում է. «Նրանք, ովքեր ակնարկել են, որ մութ ուժերի, օտար ուժերի սցենար կա, վիրավորում են սեփական ժողովրդին: Այնքան չեն ճանաչում, այնքան են կտրված, որ մտածում են՝  ժողովուրդն այդքան հզոր չի կարող լինել»:

Նա հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցությունը վաղուց կտրել է իր օրգանական կապերը   սեփական   ժողովրդի հետ: Նրա խոսքով՝ պայթյունավտանգ իրավիճակ գոյություն չունի: «Այսօր Հայաստանում կա  ժողովուրդ՝ մի կողմից, և ՀՀԿ 20-25 պատգամավոր՝ մյուս կողմից: Չի լինելու բախում, ցնցում, քանի որ ժողովրդի դեմ կանգնած ուժ չկա»:

Նա նշեց, որ ԱԺ ամբիոնից տարածում են ադրբեջանական քարոզչության նյութերը և  տեղեկությունները՝ փորձելով խուճապ առաջացնել. «Սա ի՞նչ է, եթե ոչ՝ ուղիղ գործակցություն, և ի՞նչ է, եթե ոչ՝ օգնության հուսահատ կանչ՝ ուղղված Ադրբեջանին և նրա 1-ին դեմք   Իլհամ Ալիևին. սա ՀՀԿ-ի ինքնաոչնչացման ամենավերջին կատեգորիան է»:

Նիկոլ Փաշինյանը Հանրապետական խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի կոչ արեց   միանալ համաժողովրդական զարթոնքին և իր լուման ներդնել, որ հայ ժողովուրդը այս իրավիճակից դուրս գա հաղթանակած:

https://www.youtube.com/watch?time_continue=36&v=-4c3vqkZg2c