запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Սոչիում Շմայսը կդիմավորի, Պուտինն էլ կփորձի լոլիկո՞վ ճնշել Փաշինյանին

Սերժ Սարգսյանի հրաժարականից 2 օր անց, կրիմինալ ու անկիրթ պահվածքով հայտնի ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը շտապեց հեռանալ Հայաստանից: Նա թռավ ուղիղ Սոչի: Թե ինչու՝ հատկապես Սոչի, կիմանա միայն ինքը, բայց չի բացառվում, որ նա այնտեղ է գնացել հատուկ առաքելությամբ՝ Նիկոլ Փաշինյանին այնտեղ «դիմավորելու»...եթե նա ընտրվեր:

Որ պետք է Փաշինյանն ընտրվեր վարչապետ, դրանում արդեն կասկած գրեթե չկար, և կանխատեսելի էր, որ ՌԴ-ը իր սովորության համաձայն պետք է Հայաստանի նոր վարչապետին իր դաշտ բերելու՝ նախապես ծրագրված պաշտոնական հանդիպում կազմակերպեր՝ նրա նկատմամբ վերահսկողության լծակներ գտնելու համար:

Եվ ահա մայիսի 14-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով լինելու է Սոչիում, հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ թե ինչ է անելու կամ ինչ կարող է անել  վերջինիս շահերից բխող ծառայություններ մատուցող Շմայս մականունով Առաքել Մովսիսյանը՝ կերևա առաջիկայում: Չմոռանանք, որ  այս մականունավորի և Նիկոլ Փաշինյանի, լրագրողների ջուրը մի առվով չեն գնացել...      

Politik.am-ն էլ այսպիսի դիտարկում է արել.«Չնայած նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամեն բան արել է, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը թշնամաբար չտարամադրվի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, սակայն Ռուսաստանում կարծես այդքան էլ չեն հավատում նոր իշխանությունների անկեղծությանը: Հենց այս կենտեքստում էր, որ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ներքաղաքական իրավիճակից չեն տուժելու՝ ավելի այդ հարաբերությունները պետք է ավելի դրական զարգացում ապրեն:

Սակայն Ռուսաստանի Դաշնության իշխանությունները կարծես դրական են տրամադրված Նիկոլ Փաշինյանի` կառավարությանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծես մինչ մայիսի 14-ին Սոչիում Փաշինյանի հետ կայանալիք հանդիպմանը, տնտեսական սանկցիաների միջոցով հասկացնել է տալիս, որ երկու երկրների հարաբերություններում կարող են առաջանալ խնդիրներ:

Օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինները արգելել են Հայաստանից բանջարեղենի ներկրումը իրենց երկիր: Պաշտոնապես հայտարարվում է, որ կան խնդիրներ բանջարեղենի որակի հետ, սակայն հասկանալի է, որ այս որոշումը պատահական չէ:

Երեկ արդեն հայտնի դարձավ, որ հունիսի 1-ից ռուսական օրենքով Հայաստանի քաղաքացիները հայկական վարորդական իրավունքի վկայականներով չեն կարողանա աշխատել Ռուսաստանի Դաշնությունում:

Ռուսաստանի Դաշնությունում վերջին երկու օրերի ընթացքում խնդիրների առաջ են կանգնել նաև մի շարք այլ արտահանողներ և մասնավարապես ծխախոտ արտահանող գործարարներ հանդիպել են արգելքների և չեն կարողանում ծխախոտ արտահանել ՌԴ:

Այս ամենը հուշում է, որ Պուտինը փորձում է ճնշել Փաշինյանին սպասվելիք հանդիպումից առաջ: Փորձ է արվում հասկացնել Հայաստանի նոր իշխանություններին, որ առանց Ռուսաստանի Դաշնության հետ լավ հարաբերությունների Հայաստանը չի կարող լավ ապագա ունենալ»: