запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ՀՀԿ-ում խուճապ է. Կուսակցությունը կարող է արգելվել

 

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը վրդովվել է, որ  Մանվել Գրիգորյանի անունը կապում են Հանրապետական կուսակցության հետ։ Պատգամավորն ասել է, որ հեղափոխությունից հետո Մանվել Գրիգորյանն առաջինը հայտարարեց, որ ինքը ՀՀԿ-ից չէ, պարզապես ՀՀԿ խմբակցությունից է։

ՀՀԿ-ն ԱԺ-ում քվեարկեց Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա հանդեպ քրեական հետապնդում սկսելու օգտին: ՀՀԿ-ականներն իրար հերթ չէին տալիս գեներալին դատապարտելու հարցում, թեեւ ԱԱԾ-ի հայտնի տեսանյութի հրապարակումից առաջ փորձում էին պաշտպանել նրան:

Գեներալին հանձնելուց հետո ՀՀԿ-ականները սկսել են արդեն ուրացումը: Գագիկ Մելիքյանը, այլ ՀՀԿ-ականներ փորձում են համոզել, որ Մանվելը կապ չի ունեցել ՀՀԿ-ի հետ, որ նրա արարքների համար կուսակցությունը պատասխանատու չէ: Իսկ Գալուստ Սահակյանն ավելի «փիլիսոփայորեն» է մոտեցել հարցին, ասելով, որ գեներալի արածը հարված է ոչ միայն ՀՀԿ-ին, այլեւ` Հայաստանին:

ՀՀԿ-ին բնորոշ «ոհմակային» մոտեցում է, ուրիշ ոչինչ: Եզն ընկել է, ժամանակն է «թռնել» նրանից, թեեւ նրա «պատերազմի փառքը» ՀՀԿ-ն օգտագործում էր լիուլի:

Մանվել Գրիգորյանի ուրացումը քաղաքական պատասխանատվությունից փախչելու փորձ է ընդամենը: Հիմա նույնիսկ քաղաքականությունից ամենահեռու մարդկանց է պարզ, որ Հայաստանում գործող տնտեսա-քաղաքական համակարգի պայմաններում «ներսում» պատահական ու թաքուն բաներ չէին կատարվում: ՀՀԿ խմբակցության ղեկավարն արդեն իսկ խոստովանել է, որ գիտեր կուտակված զենքի մասին: Ո՞ւմ դեմ պետք է կիրառվեր այդ զենքը՝ դա էլ է բոլորին պարզ:

ՀՀԿ-ականների ուրացումը հասկանալի է՝ այն ամենը, ինչ բացահայտվում է, արդեն իսկ հիմք է այդ կուսակցությունը օրենքից դուրս դնելու եւ արգելելու համար:

ՀՀԿ-ն կարող էր գնալ այլ, քաղաքական ուժի ճանապարհով՝ ստանձներ պատասխանատվությունը եւ հանձնվեր հանրության ողորմածությանը: Բայց ՀՀԿ-ն քաղաքական կուսակցություն չէ եւ չի կարող լինել, քանի որ իր քաղաքական ու տնտեսական դիրքերին հասել է այդ թվում Մանվել Գրիգորյանի բերած քվեների շնորհիվ: Եվ նրանք, ովքեր Մանվելին փորձում են «օտարել» ՀՀԿ-ից, մեղմ ասած երեսպաշտներ են:

Նյութի աղբյուրը՝ «Լրագիր»