запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Աշխարհը «տարօրինակ և անորոշ ժամանակներ» է ապրում

Աշխարհը «տարօրինակ և անորոշ ժամանակներ» է ապրում, հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման՝ամենայն հավանականությամբ ակնարկելով Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: Այս մասին գրում է Agence France-Presse-ը:

Յոհաննեսբուրգում ելույթ ունենալով Նելսոն Մանդելայի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ՝ Օբաման նշել է, որ «վախի քաղաքականությունն» ավելի ու ավելի է տարածվում առաջնորդների միջոցով, որոնք անտեսում են փաստերն ու «առանց խղճի խայթի» ստում:

Նա քննադատել է կլիմայի փոփոխության փաստի ժխտումը, միգրացիոն քաղաքականությունը, «ուժեղների քաղաքականությունը», որոնք հաճախ հիշատակվում են որպես Թրամփի նախագահության առանձնահատուկ գծեր:

«Հաշվի առնելով տարօրինակ և անորոշ ժամանակները, որ մենք ապրում ենք, տագնապալի լրատվական վերնագրերը, ես մտածեցի, որ, թերևս, ավելի օգտակար կլիներ ինչ-որ ժամանակով հետ քաշվել և որոշ հեռանկար տեսնել»,- ասել է Օբաման:

Նրա խոսքով՝ մասամբ կառավարությունների և ազդեցիկ էլիտաների անհաջողությունների պատճառով աշխարհի մեծ մասը բիզնես վարելու ավելի հին, ավելի վտանգավոր, ավելի դաժան միջոցների վերադառնալու վտանգի տակ է:

Ինչ վերաբերում է միգրացիային` Օբաման նշել է, որ սխալ չի համարում պնդումն այն մասին, որ «ազգային սահմանները նշանակություն ունեն, բայց դա չի կարող ռասայական, էթնիկ կամ կրոնական պատկանելության հիմքով միգրացիոն քաղաքականության արդարացում լինել»: