запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Երևանի ավագանու ընտրություններին ցուցակը կգլխավորի Մանե Թանդիլյանը

««Լուսավոր Հայաստանում» քննարկում են՝ եթե համաձայնության չեկան Երևանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքով մասնակցելու վերաբերյալ, ապա իրենք կմասնակցեն մենակ։ Արդեն իսկ որոշվել է, որ ցուցակը կգլխավորի սոցապնախարար Մանե Թանդիլյանը, ով միակ կին պատգամավորն էր, որը ռեյտինգայինով Երևանի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում, հավաքել էր 4 հազար 500-ից ավելի ձայն։

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դրական պատասխան տվեց հարցին՝ եթե «Ելք»-ով չմասնակցեն, միայնակ մասնակցելո՞ւ են։ Իսկ թե ինչ ֆորմատով՝ դեռ քննարկումներ են ընթանում։ Ճի՞շտ է, որ Մանե Թանդիլյանի թեկնածությունն է քննարկվում։ «Քանի դեռ չկա վերջնական որոշում մասնակցության մասին, կոռեկտ չեմ համարի որևէ անուն տալ, առավել ևս՝ քննարկել»»,-գրում է թերթը: