запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ռ. Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադարձի և Մարտի 1-ի գործում հնարավոր նոր անունների մասին

Yerevan.Today-ի տաղավարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը և  փաստաբան Հայկ Ալումյանն անդրադարձել են Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի և գործի վերաբերյալ բազմաթիվ հարցերի և երկրորդ նախագահի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձին:

Ի՞նչ է իմունիտետը. Սահմանադրությունը Նախագահի համար նախատեսում է բացարձակ իմունիտետ. Հայկ Ալումյան

Սևակ Հակոբյան – Պարոն Ալումյան դուք նշում եք, որ նախագահն օգտվել է այն իրավունքից, որն ուներ, այսինքն` իրացրել է իր սահմանադրական իրավունքը, սակայն ՀՔԾ ղեկավարը շեշտեց, որ նախագահն օժտված չէ բացարձակ իրավունքով:

Հայկ Ալումյան – Այո, կա հակակշիռ` ի դեմս ԱԺ-ում կոնկրետ արտակարգ դրություն սահմանելու հարցում: Այն, ինչը հայտարարվում է, Ազգային Ժողովը վերահսկում է: Տվյալ դեպքում ԱԺ-ն վերահսկել է և գտել է, որ այդ հրամանագիրը օրինական է և հիմնավոր:

Վիկտոր Սողոմոնյան – Ներողություն, և ինչպե՞ս է դա տեղի ունեցել: Ես ուղղակի, քանի որ այս հարցերն ենք դիտարկում, ես նաև դրան անդրադառնամ: Ինչպե՞ս է դա տեղեի ունեցել, եկել է արդարադատության նախարարը, եթե չեմ սխալվում, Ազգային Ժողով` այդ իրավունքի ուժով գումարված նիստին: Ես նայում էի արձանագրությունը, մոտավորապես երկու ժամ դեբատներ են տեղի ունեցել, այսինքն՝ էնպես չէր, որ ինքը թուղթը վերցրեց բերեց Ազգային Ժողովն էլ դակել է ինչպես մամուլում են նման դեպքերում ասում, բացարձակ: Ուրեմն եղել է զեկույց, այդ զեկույցը կա, այդ քննարկման նյութերը ևս կան և ուրմեն ասել, որ դա նախագահը բռնեց ստորագրեց և դա մտավ ուժի մեջ, բացարձակապես, այսինքն ամեն ինչ արվել է սահմանադրությամբ և ասում եմ՝ այստեղ նույնիսկ տեսական քննարկման կարիք էլ չկա:

Սևակ Հակոբյան – Պարոն Սողոմոնյան, պաշտպանական կողմը նշում է, որ հատվածական է մեջբերում սահմանադրությունը, բայց ՀՔԾ ղեկավարն էլ նշում է, որ նաև հատվածական է մեջբերվում սահմանադրությունը նախագահի՝ իր կարգավիճակից բխող գործողությունների համար իմունիտետի հարցը քննարկելիս, նշվում է, որ նախագահը նման բացարձակ բանով օժտված չէ:

Վիկտոր Սողոմոնյան – Ձեր հարցին պարոն Ալումյանը կպատասխանի, ես ուղղակի մի բան ասեմ՝ մինչև իրավաբանական մասն անցնելը: Տպավորություն ունեմ, որ փորձվել է այս գործը այնպես անել, որպեսզի այսպես քիչ թե շատ ինչ-որ մի շղարշ ստեղծել, տպավորություն, որ այդ անձեռնմխելիությունը հաղթահարելի է:

Հայկ Ալումյան – Ուրեմն սահմանադրությունը և այն ժամանակ և հետո սահմանում էր նախագահի անձեռնմխելիություն ձևակերպումը: Ես հիմա պետք է հիշողությամբ ասեմ, ձեռքիս տակ ես չունեմ, բայց իմաստը կփոխանցեմ, հույսով եմ, լիարժեք: Նախագահն իր լիազորություններից բխող գործողությունների համար քրեական պատասխանատվության ենթակա չէ:

Էստեղից կա ընդամենը մի բացառություն, որը նույն հոդվածի մեջ էր նախատեսված: Լիազորությունների առաջին մասում ասում է՝ նախագահն անձեռնմխելի է, երկրորդ մասն ասում է, որ իր լիազորություններից բխող գործողությունների համար չի կարող ենթարկվել պատասխանատվության և երորրդ մասն ասում է՝ իսկ իր լիազորություններից չբխող գործողությունների համար ենթակա է պատասխանատվության պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո: Այսինքն՝ նախագահի անձեռնմխելիության միակ բացառությունը կայանում էր նրանում, որ իր պաշտոնական լիազորություններից չբխող գործողություններով ինքը ենթակա է պատասխանատվության, բայց էլի պաշտոնավարումից հետո:

Սա միակ բացառությունն է: Եթե էն գործողությունները, որն ինքը ի պաշտոնե չի կատարել, օրինակ` ընտանիքով մի օր երեկոյան որոշել են գնալ առանձին ինչ-որ մեքենայով մի տեղ, այդ ընթացքում ինքը որոշել է նստել ղեկին և հանկարծակի ինչ-որ ճանապարհատրանսպորտային պատահար է առաջացրել, որի համար ինքը պետք է պատասխան տա, այսինքն ինքը ի պաշտոնե չի նստել ղեկին, ի պաշտենո չի վարել մեքենան, ի պաշտոնե չի ընկել այդ ամեն ինչի մեջ, բայց եթե որևիցե գործողություն ինքը կատարել է ի պաշտոնե և եթե տեսեք, եթե այդ գործողությունը իրենից ներկայացնում է հանցագրոծություն, ապա ինքը ենթակա չէ պատասխանատվության:

Սա է իմունիտետը, որովհետև եթե ինքը գործողություններն արել է ի պաշտոնե ու ինքը հանցագործություն չէ այդ գործողությունը, էլ իմունիտետի մասին չենք խոսում, ոչ մի մարդ ենթակա չէ պատասխանատվության: Իմունիտետի առանձնահատկությունը նա է, որ ինքը ի պաշտոնե կատարել է գործողություն և այդ գործողությունն իրենից ներկայացնում է հանցագործություն:

Նախագահը, ի տարբերություն Հայաստանի մնացած բնակիչների, այդ դեպքում չի կարող ենթարկվել պատասխանատվության: Հիմա մեզ ուզում են ասել, որ դա սխալ է, ինչո՞ւ պետք է նման բան լինի: Միգուցե թե որպես մարդ, թե որպես իրավաբան ես էլ համարեմ, որ միգուցե դա սխալ է ու եթե հիմա նոր սահմանադրություն գրելու լինենք, միգուցե առաջիններից մեկը` ես պնդեմ, որ էդպիսի բան մեջը չլինի, միգուցե այն ժամանակ էլ եթե մասնակցեի գրելուն ես պնդեի, որ դա պետք է չլինի, բայց հիմա փաստ է, որ դա կա, այսինքն դա գրված է սահմանադրության մեջ:

Հիմա մենք գործ ունենք մի հատ փաստի հետ, իհարկե այն մնացածը, որ լավ չի, որ այդպիսի բան է գրվել, կամ այդ իմունիտետը միգուցե պետք է լիներ, բայց պետք է որոշակի վերապահումներով լիներ, օրինակ` որոշակի հանցագործությունների վրա չտարածվեր: Քննարկենք ինչքան ուզեք, նստենք կլոր սեղանների շուրջ և այլն, բայց դա թեմային չվերաբերվող հարց է, դա բարի ցանկությունների ոլորտից է: Հիմա էս պահին ունենք իմունիտետ՝ գրված սահմանադրության մեջ և այդ իմունիտետը բացարձակ է, եթե այդ գործողությունները կատարվել են ի պաշտոնե:

Սևակ Հակոբյան – Այսինքն այսքանը Դուք ինչպե՞ս եք ներկայացնում, որ չի հաջողվում Ձեր այս մտքին բերել նաև քննչական մարմիններին:

Հայկ Ալումյան – Գիտե՞ք ինչ, եթե մարդ չի ուզում լսել քո փաստարկը` ինչ ուզում ես արա, ինքը չի ուզում լսել: Ցավոք, կա մի էսպիսի նախատրամադրվածություն, ընդ որում էստեղ շատ կարևոր մի բան հիշեցի, ու փորձեմ ձեզ էլ հիշեցնեմ: Ուրմեն այս իմունիտետի հետ կապված մյուս կողմն ունի բևեռային մոտեցում, այսինքն` մյուս կողմն ասելով ես նկատի ունեմ քննչական մարմնին և նկատի ունեմ շատ հայտնի և իմ կողմից չափազանց հարգված իրավաբան, փաստաբան Վահե Գրիգորյանին, որը տուժողների շահերն է ներկայացնում մեր այս գործով:

Այս իմունիտետի հետ կապված իրենց դիրքորոշումները բոլորովին տարբեր են, կարելի է ասել` բևեռային, իրար հակասող: Վահե Գրիգորյանն ի՞նչ է ասում. իմունիտետը կա, բնականաբար և այլն, և այլն, և ի պաշտոնե արտահայտությունը էստեղ կիրառելի է` ըստ Վահե Գրիգորյանի, բայց ինչ վերաբերվում է սահմանադրության այն 2 հոդվածներին, անփոփոխելի հոդվածներին` 1-ին և 2-րդ հոդվածներին, որովհետև իրենք աստիճանակարգի մեջ ավելի կարևոր հոդվածներ են, ուրեմն դրանց վրա պետք է չտարածվի: Այսինքն եթե նախագահը խախտել է սահմանադրության 1-ին կամ 2-րդ հոդվածը, ապա իմունտիտեը պետք է այս դեպքում չգործի:

Սա Վահե Գրիգորյանի տեսակետն է, իհարկե շատ ավելի մանրամասն է ներկայացնում, բայց իմաստը ընդհանուր սա է: Իսկ քննիչները և դատարանը իրա որոշման մեջ, երբ կալանավորեց պարոն Քոչարյանին ուրիշ բան է ասում. ասում է՝ չի ժխտում, որ բացարձակ է իմունտիտետը և նաև տարածվելու է 1-ին և 2-րդ հոդվածների վրա սահմանադրության և այլն, ուղղակի ասում է, քանի որ նախագահն իր լիազորություններն անցել է, կատարել է հանցագործություն, ուրեմն իր վրա իմունիտետը չի տարածվում: Դուք պատկերացնո՞ւմ եք այս արտահայտության տրամաբանության մակարդակը:

Իմունիտետը ինչի՞ համար է պետք: Այսինքն պետք է հասկանալ, որ իմունիտետը միայն այն դեպքերի համար է, որ ինքը ոչինչ չի արել օրենքին հակառակ և պետք չէ իմունիտետը:

Վիկտոր Սողոմոնյան – Գիտե՞ք, ես էսպես ասեմ: Նայեք, այսքան ժամանակ մենք, որ ասում ենք սա ապօրինություն է և ուրեմն մեղադրանքի առաջադրումը և դրա բնույթը, և այս անորոշությունն ու հակասականությունը ՀՔԾ-ի կողմից, ամեն ելույթի հետ շատանում են (ի դեպ մենք Հ1-ին կարող ենք դիմել կարծում եմ հավասարության սկզբունքով մեզ էլ ամբիոն տրամադրեն): Եվ այդտեղ, և Ազատություն ռադիոկայանում ելույթից հետո այդ հակասություններն ավելի են խորանում: Բացարձակ համոզիչ փաստեր մեղադրական կողմը չունի: Գիտե՞ք, անցած 10 օրերին պատկերացնում եք ինչքան զրույցներ ենք ունեցել տարբեր մարդկանց հետ, ինչքան մարդիկ են եկել-գնացել, որքան հարցազրույցներ ենք տվել:

Բացարձակապես այդ կանխակալ մոտեցումը փոխվել է, այսինքն շատ-շատ մարդիկ հասկացել են, ես չեմ ուզում ուրիշների պես չափել ասել լայն զանգվածները, բայց շատ շատերը հասկացել են, որ այս մեղադրանքն անհիմն է, որ նախագահ Քոչարյանը Արցախի 1-ին և Հայաստանի 2-րդ նախագահը պարզապես անհիմն կալանավորվել է և հիմա գտնվում է քրեակատարողական հիմնարկում: Ասինքն սա բացարձակապես ապօրինի է:

Առջևում լսումներն են վերաքննիչ դատարանում, Դուք գիտեք որ ՀՀ Ազգային Ժողովի 46 պատգամավորներ դիմել են Գլխավոր դատախազին, որպեսզի խափանման միջոցը նախագահի փոխվի: Թերևս առաջին անգամ պատմության մեջ Արցախի հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորների կեսը ևս դիմել է գլխավոր դատախազին նույն միջնորդությամբ, բազմաթիվ քաղաքական-հասարակական գործիչներ: Չեմ կասակածում, որ հիմա մի հատ ստորագրահավաք նախաձեռնենք մի քանի հազար ստորագրություն է լինելու այդ նույն միջնորդությամբ: Տեսնենք, հուսամ, որ այսպես ասեմ էլի ողջամտությունն ու օրինականությունը ի վերջո կհաղթեն:

Մարտի 1-ի գործում հնարավոր նոր անունների մասին

Սևակ Հակոբյան – Պարոն Սողոմոնյան, տեսակետներ են հնչում, որ Ռոբերտ Քոչարյանը շատ անուններ կտա, երեկ էլ նման միտք հնչեց, բայց նաև դուք նշում եք, որ այն, ինչ-որ կար ասելու, արդեն ասվել է: Հետաքրքիր է՝ ի՞նչ անուններ պետք է տա, ի՞նչ անունների են սպասում:

Վիկտոր Սողոմոնյան – Ես, ճիշտն ասած, չգիտեմ ինչի մասին է խոսքը: Ես ինքս տեսել եմ այդ հարցազրույցները և էսպես ասեմ, ես կարծում եմ, որ դա դավադրության տեսության շարքից է: Այդ հարցազրույցներով փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ գիտեք, դե ինքը մեղավոր է, բայց դե հեսա ինքն էլ ինչ-որ անուններ կտա, ուրիշներն էլ կան … սրանք հեքիաթներ են: Տարիներ շարունակ այս հեքիաթները հրամցվել են և ես չեմ կարող դա ժխտել, հանրության որոշակի զանգվածի մոտ դրանք կարծրատիպեր են դարձել և չեմ կասկածում, որ այդ կարծրատիպերը կոտրվելու են, նաև գուցե այս ծանր ճանապարհով, բայց այդ բոլոր կարծրատիպերը կոտրվելու են, և հասարակությունը այդ բոլոր հարցերի պատասխանները ստանալու է: Վստահեցնում եմ ձեզ այդ պատասխանների շահառուն Ռոբերտ Քոչարյանը հաստատ լինելու է:

Սևակ Հակոբյան – Փաստաբանական, պաշտպանական կողմը մի քիչ շատ ինքնավստահ կեցվածք ունի: Կարո՞ղ ենք ասել, որ ՀՔԾ-ն ձեզ ավելի շատ օգնում է:

Վիկտոր Սողոմոնյան – պաշտպանական կողմի՝ լինեն դա իմ կողմից շատ հարգված փաստաբանները, թե գրասենյակի ինքնավստահությունը բխում է ամուր դիրքերից, բխում է այն զգացողությունից, որ մենք պաշտպանում ենք անմեղ մարդու, որին պարզապես ապօրինի մեղադրանք է առաջադրվել, մեր տեսանկյունից, և որը ապօրինի կալանավորված է: Ինքնավստահությունն այդտեղից է բխում: Մենք, համենայն դեպս, հակասական որևէ հարցազրույց չենք տվել մինչև հիմա:

Վերադարձ քաղաքականություն

Սևակ Հակոբյան – Պարոն Սողոմոնյան, ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ Հայաստան: Շատ-շատ էին գնահատականները, որ չի վերադառնալու, մնալու է: Արդյո՞ք ելքը չէր կանխագուշակվում, թե՞ կային երաշխիքներ:

Վիկտոր Սողոմոնյան – Գիտե՞ք, այդ հրապարակումներն էլ եմ տեսել, ես այսպես ձեզ ասեմ, չի եղել նախագահ Քոչարյանի հետ նույնիսկ այս թեմային մոտ քննարկում, ասենք, օրինակ, խոսեինք՝ գա՞լ, թե՞ չգալ, նույնիսկ մոտ չի եղել, հարցը չի հնչել: Ես իրեն ճանաչելով՝ ուղղակի այդ հարցն իրեն երբեք չէի տա, ինքն էլ ես չեմ կարծում, որ այդ հարցը որևէ մեկի հետ քննարկած լինի, որովհետև իր ճակատագիրն ու Հայաստանի և Արցախի ճակատագիրն ուղղակի կապված են իրար հետ, այնպես, որ անհնար է դրանք իրարաից տարանջատել:

Դուք հիշում եք Ղարաբաղյան շարժան պատմությունը, եթե հիշում եք ԼՂՀ-ի պետական պահպանության պետական կոմիտեի ստեղծումը, որը նախագահ Քոչարյանը գլխավորել է 92 թվականի օգոստոսից, երբ փաստորեն Ադրբեջանը ագրեսիա էր սանձազերծել և օկուպացրել էր Ղարաբաղի եթե չեմ սխալվում շուրջ 60 տոկոսը: Այսինքն, այդ ծանրագույն պատերազմական վիճակից մինչև հետո արդեն Հայաստանի ղեկավար, մինչև տարբեր հաջողություններ, մինչև տարբեր ձեռքբերումներ:

Ես չեմ կարծում, որ իր ճակատագիրը կարելի է առանձնացնել մեր հայրենիքի ճակատագրից: Գիտեք նաև դրանով է պայմանավորված, վստահ եմ, որ իր վերջին հարցազրույցում ասաց, որ պարզապես քաղաքականությամբ չզբաղվել այլևս չի լինի, այսինքն պարզապես իրեն մղում են դեպի քաղաքականություն, և սա կարծում եմ իրողություն է, իրողություն է, որը մենք պետք է հասկանանք:

Մենք այսօր տեսանք, մանրամասն վերլուծեցինք: Եվ բոլորն էլ հասկանում են, նույնիսկ մեղադրողները, որ մենք անթերի իրավական դրքերից ենք հանդես գալիս, անթերի: Եթե այս վիճակում, այս դիրքերից հանդես եկող մարդուն կարելի է պարզապես կալանավորել, ինչի՞ մասին կարող է մտածել շարքային քաղաքացին: Կան բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք ծառանում են հիմա, առաջ են գալիս այս վերջին ամիսներին: Ես կարծում եմ, որ բարեբախտություն է, որ նախագահ Քոչարյանի մոտ այդ հարցերը երբեք չեն առաջացել, այսինքն՝ Հայաստանից կտրվելու: Վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու:

Սևակ Հակոբյան – Քաղաքականությունը մտնելը պարոն Քոչարայնն իր հարցազրույցում ակնարկեց, բայց հետաքրքիր է՝ դա առաջացավ այս իրադարձությունների՞ ֆոնին, թե ավելի շուտ էր առաջացել:

Վիկտոր Սողոմոնյան – Ակնհայտ էր, որ բազմաթիվ մարտահրավերներ են առաջ գալիս, և այդ մարտահրավերների ուժգնությունը, դրանց վտանգավոր լինելը, վտանգավորության աստիճանը բոլորովին այլ է, քան տարիներ առաջ էր, և ես կարծում եմ, որ այդ պայմաններում այդ գաղափարը չէր կարող չծագել, այսինքն՝ քաղաքականություն վերադառնալու, և ես այն բացարձակ չէի պայմանավորի բացառապես կալանավորման հետ: Էնպես որ կապրեք՝ կտեսնենք ինչպես են իրադարձությունները զարգանում:

Սևակ Հակոբյան – Պարոն Քոչարյանը նշում էր, որ փորձ է արվում իրեն չեզոքացնել այս գործընթացներից, մասնակցությունից քաղաքական իրադարձություններին, բայց կարո՞ղ ենք ասել, որ սրանով իրեն ավելի շատ են մղում քաղաքականություն ու նրա շուրջ արդեն ձևավորվելու է բևեռ:

Վիկտոր Սողոմոնյան – Գիտե՞ք, այս հարցում ես շահագրգիռ կողմ եմ, ես իր ներկայացուցիչն եմ, իր գրասենյակի ղեկավարն եմ և ես չէի ուզի ինքս այդ մասը վերլուծել, թեև բազմաթիվ օբյեկտիվ բաներ եմ էնտեղ տեսնում: Ես ձեռնպահ կմնամ և կփոխանցեմ այդ հարցը մասնագետներին, քաղաքագետներին, փորձագետներին:

Բայց, այնուամենայնիվ, կուզեի ասել հետևյալը. տեսեք՝ ակնհայտ է, որ կան մարտահրավերներ, որոնց լուծումների և որոնց դիմակայելու վերաբերյալ մենք առայժմ պատասխաններ չենք ստացել, դրանք մնացել են օդում կախված: Ինչպե՞ս են դրանք լուծվելու, արդյո՞ք այս իշխանություններն են լուծելու, թե՞ ընդդիմությունն է այդ հարցերը ավելի արդյունավետ ձևով առաջ քաշելու, ի՞նչ քաղաքական պայքարի աղբյուր են դրանք դառնալու կամ առարկա են դառնալու, այս հարցերի պատասխանները չկան: Ի՞նչ դերակատարություն կունենա այստեղ նախագահ Քոչարյանը, իսկ ես կարծում եմ, որ նա դեռ խոսք ունի այստեղ ասելու և մեծ քաղաքականության մեջ նույնպես, թեև նրան այս պահին, այսպես ասած՝ այդ հարցերից մեկուսացրել են:

Կապրենք՝ կտեսնենք, բայց, նորից եմ ասում, ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու:

Նյութի աղբյուրը՝ «168 ժամ»