запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ինչ է ասել Պուտինը Փաշինյանին. դրական եւ բացասական գործոնները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 16-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Փաշինյանի նախաձեռնությամբ: Քննարկվել են երկկողմ հարցեր, նաեւ հարցեր՝ ինտեգրացիոն կառույցների, մասնավորապես ՀԱՊԿ շրջանակում գործակցության մասով:

Հեռախոսազրույցն ինքնին ուշագրավ է, մասնավորապես օգոստոսի 17-ի հանրահավաքին ընդառաջ, Հայաստանի ներքաղաքական զարգացումների ֆոնին ընդհանրապես, որտեղ կատարվում են հետաքրքիր զարգացումներ, Ռոբերտ Քոչարյանն է հայտարարում քաղաքականություն վերադարձի մասին, որտեղ հազվադեպ, եզակի խաղաքարտերից մեկը, ըստ ամենայնի, կփորձի դարձնել հենց Պուտինի աջակցության մասին ստեղծվող պատմությունները:

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը, անշուշտ, սպասելի էր, նկատի ունենալով այն, որ օրեր առաջ Հայաստանի վարչապետը նույն թեմատիկայով հեռախոսազրույց էր նախաձեռնել նաեւ Ղազախստանի նախագահի հետ: Այստեղ ակնառու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը եւ դրա շուրջ ստեղծված հայտնի վիճակը, նաեւ այդ պաշտոնում Խաչատուրովի հետկանչման ու նոր թեկնածուի համաձայնեցման խնդիրը:

Մյուս կողմից, ՀԱՊԿ թեման ունի նոր երանգ: Ադրբեջանում սկսել են ընդհուպ խորհրդարանի պատգամավորների մակարդակում խոսել այն մասին, որ լավ կլինի անդամակցել ՀԱՊԿ-ին եւ այդպիսով չեզոքացնել հայ-ռուսական դաշնակցության, այսպես ասած, դիսբալանսը, հավասարեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ Ռուսաստանի կարգավիճակը:

Ինչ խաղ է սկսել Ադրբեջանն, ու ինչպես է վերաբերում դրան Ռուսաստանը: Փաշինյանը խոսե՞լ է Պուտինի հետ այդ մասին: Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում, թերեւս, քննարկման ենթակա չէ, եւ տարբերակներն էլ, մեղմ ասած, շատ չեն, թեեւ օրինակ Երեւանը կարող է համաձայնել Ադրբեջանի դիտորդական կարգավիճակի քննարկմանը, եթե Բաքուն Ստեփանակերտի հետ ստորագրի զենքի կիրառման բացառման մասին համաձայնագիր, եւ առաջնագծից հետ քաշվեն ծանր տեխնիկան եւ այլ ստորաբաժանումները: Բաքուն հազիվ թե գնա այդ պայմանին, բայց մյուս կողմից միայն այդպիսի նշաձողի դեպքում Երեւանը կարող է համաձայնել քննարկել Ադրբեջանի անդամության հարց:

Եթե իհարկե այդ հարցն ընդհանրապես քննարկելի լինի Ռուսաստանի համար, որովհետեւ Բաքվի ՀԱՊԿ անդամակցումը Ռուսաստանի համար նշանակելու է բալանսի խախտում հօգուտ թյուրքական գործոնի: Այդ իմաստով քիչ հավանական է, որ Պուտինը Բաքվի հետ լրջորեն քննարկի ՀԱՊԿ անդամության հարց, թեեւ միջանկյալ որոշակի խաղը իհարկե չի բացառվում:

Ընդհանուր առմամբ, այդ հարցում Երեւանի համար թերեւս չկա առանձնակի խնդիր, պարզապես պետք է ձեռքը պահել զարկերակին անսպասելի զարգացումներ բաց չթողնելու համար: Այդ իմաստով Պուտինի հետ Փաշինյանի հեռախոսազրույցը, թերեւս, նաեւ ունեցել է այդ նպատակը:

Ընդհանուր առմամբ, բացի ընթացիկ խնդիրներից, որոնք անշուշտ շատ են թե՛ քաղաքական, թե՛ տնտեական իմաստով՝ ռուբլու արժեզրկում, որը կարող է ազդել Հայաստանի տնտեսության վրա, Հայաստանում ռուսական խոշոր կորպորացիաների գործունեության օրինականություն՝ նախօրեին ՊԵԿ հատուկ ստորաբաժանումը խուզակել էր հայկական երկաթուղու ռուսական կառավարչի գրասենյակը, ռուս-թուրքական հարաբերություն եւ այլ բազաթիվ ռեգիոնալ հարցեր տնտեսության, քաղաքականության եւ անվտանգության ոլորտում, Փաշինյան-Պուտին ֆորմատը ներկայումս ունի նաեւ ռազմավարական մի առանցքային խնդիր:

Դա այն ադապտացիայի իրագործումն է, որի մասին Փաշինյանը հայտարարել էր Տավուշի մարզում՝ անդրադառնալով Լավրովի հայտնի հայտարարությանը: Հայ-ռուսական հարաբերությունը նոր իրողություններին ադապտացնելու հարցում այլ կենսունակ ֆորմատ գոյություն չունի, քան առաջին դեմքերի ֆորմատը: Այստեղ մի կողմից դրական է այն, որ Փաշինյանն արձանագրել է փոխադարձ անկեղծության եւ դյուրին շփման հանգամանքը՝ իսկ դա չէր կարող լինել առանց Պուտինի հետ առնվազն լուռ, բայց անվերապահ համաձայնության, մյուս կողմից խնդիր է այն, որ այդ ֆորմատն օբյեկտիվորեն թույլ չի տալիս օպերատիվ աշխատանք, եւ այստեղ, իհարկե, կաղալու է ադապտացիայի դինամիկան:

Բայց կա այն, ինչ կա, եւ դա պետք է լինի Ռուսաստանի հետ աշխատանքի հիմքը, որը, այդուհանդերձ, դրվել է նվազագույն անհրաժեշտ ծավալով:

Նյութի աղբյուրը՝ «Լրագիր»