запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Մարտի 1-ի գործը բացահայտված է. Նիկոլ Փաշինյանի ելույթը

Այսօր լրացել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության 100 օրը, այդ առիթով վարչապետը ծավալուն ելույթ է ունեցել Հանրապետության հրապարակում:

«Մարտի 1-ի գործն ամբողջապես բացահայտված է, չկա տարբերակ, որ ոճրագործներից որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից: Հիմա սահմանադրական հնարավորությունների համաձայն՝ ես պետք է հրաժարական տամ և երկու անգամ վարչապետ պետք է չընտրվի, որպեսզի լինեն նոր խորհրդարանական ընտրություններ: Խորհրդարանական այլ ուժեր ցանկանում կամ պլանավորում են, որ իմ հրաժարականից հետո իրենք թաքուն ուրիշ վարչապետ ընտրեն: Մենք կձեռնարկենք սահմանադրական փոփոխություններ, որ խորհրդարանն ինքը կարողանա նախաձեռնել իր լուծարման գործընթացը, բայց դա նախաձեռնելու համար ես պիտի զգամ ժողովրդի ցանկությունը»,- ասել է Փաշինյանը: