запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը որոշել է սեպտեմբերի 23-ին կայանալիք մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին:

Կուսակցության հայտարարությունում ասվում է.

«Ժողովրդավարական ուղի կուսակցության վարչությունը քննարկման առնելով կուսակցության Երեւանի քաղաքային խորհուրդի որոշումը հայտարարում է, որ կայացրել է որոշում  մասնակցություն ունենալ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին՝ քաղաքապետի թեկնածու եվ նախընրական ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ Մանուել Մանուկի Գասպարյանը»:

Նշենք, որ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունն ընդգրկված է եղել ՀԱԿ դաշինքի կազմում: Կուսակցության հիմնադիրը ԱԺ նախկին պատգամավոր Մանուկ Գասպարյանն է, որի մահից հետո կուսակցությունը գլխավորում է նրա որդին՝ Մանուել Գասպարյանը:

Հիշեցնենք, որ ավագանու լիազորությունները Կառավարությունը կրճատել է օգոստոսի 16-ին: ԿԸՀ-ն հայտնել է, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավի ժամկետն արտահերթ ընտրությունների ժամանակ կրճատվում է. այն կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կավարտվի սեպտեմբերի 21-ին:

Նյութի աղբյուրը՝ «Հայկական ժամանակ»