запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ժողովրդավարական արժեքները կիսում ենք մեր ֆրանկոֆոն-բարեկամների հետ

«Հպարտությամբ եմ ասում, որ ՀՀ-ն կարեւոր հանգրվանում է՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովը, որը տեղի կունենա մեկ ամսից: Այն կնպաստի ֆրանկոֆոնիայի զարգացմանը ողջ աշխարհում»,-Ֆրանկոֆոն միջազգային հասարակական կազմակերպությունների 11-րդ համաժողովում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նա վստահեցրեց, որ Հայաստանը ջանք չի խնայել՝ միջազգային գագաթաժողովն ըստ պատշաճի ընդունելու համար. «Հայաստանյան վերջին իրադարձություններն ու քաղաքացիական շարժման ուժը բնութագրեցին մեր երկրի իրավիճակը: Հանրության մասնակցությունը ցույց տվեց, թե որքան կարեւոր են քաղաքացիական գիտակցությունը, ժողովրդավարական արժեքները: Դրանք մենք կիսում ենք մեր ֆրանկոֆոն-բարեկամների հետ»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթաժողովը հյուրընկալելով՝ Երեւանը դառնալու է ֆրանկոֆոնիայի դիվանագիտական կենտրոնը, քանի որ ութսունից ավելի ֆրանկոֆոն-երկրների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ այստեղ են լինելու: