запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Պաշտպանության նախարարի հայտարարությունը. Հայաստանի բարդ որոշումը

Հայաստանի ներքաղաքական թոհուբոհի մեջ որոշակի լռության է մատնվել Հայաստանի համար կարեւորագույն մի որոշում, որի մասին հայտարարվում է պաշտոնապես: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ասել է, որ Հայաստանը Սիրիա կգործուղի մոտ 100 մարդուց բաղկացած մարդասիրական ստորաբաժանում, որի կազմում կլինեն բժիշկներ, հումանիտար ականազերծողներ եւ նաեւ որոշակի անվտանգության անձնակազմ, որը կապահովի այդ մասնագետների անվտանգությունը նրանց գործունեության ընթացքում:

Այդ առաքելության մասին դեռեւս օգոստոսի 17-ի հանրահավաքում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, որպես հայ-ռուսական հարաբերության աննախադեպ բարձր լինելու մասին վկայություն:

Սեպտեմբերի 8-ին Մոսկվա նրա այցից հետո իրավիճակը ավելի որոշակիացավ, եւ արդեն պաշտոնապես հայտնի է, որ խոսքը Սիրիա մարդասիրական առաքելության մասին է, որն իրականացվելու է ռուսական խողովակով, սակայն Հայաստանի դրոշի ներքո, ինչպես հայտարարել էր Փաշինյանը:

Այդ որոշումը Հայաստանում առաջացրել է տարբեր մեկնաբանություններ, հարցադրումներ, տրամաբանականից մինչեւ մտացածին ու հաճախ նաեւ ակնհայտ հակաքարոզչական:

Օրինակ, շրջանառության մեջ է դրվել «թեզ», թե Սերժ Սարգսյանը դիմադրում էր ու չէր համաձայնում, իսկ Նիկոլ Փաշինյանը համաձայնվեց, իր հանդեպ Ռուսաստանի դժգոհությունը մեղմելու համար:

Մինչդեռ, Ռուսաստանի հետ այդօրինակ գործողության շուրջ քննարկումը սկսվել է հենց Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում: Դրա մասին պաշտոնապես բարձրաձայնել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Սերժ Սարգսյանը պարզապես չի հասցրել հավանություն տալ եւ գալ վերջնական պայմանավորվածության, որովհետեւ գործընթացը անկասկած շատ ավելի բարդ է եւ չի տեղավորվում միայն հայ-ռուսական պայմանավորվածության շրջանակում:

Դիտարկումների թվում է այն, թե այդպիսով Հայաստանը դուրս է գալիս Սիրիայում արեւմտյան կոալիցիայի դեմ: Այդ եզրակացությունը հիմնավոր է թվում խնդրին մակերեսային հայացքից: Գործնականում նախ եւ առաջ չափազանց բարդ է հասկանալ, թե Սիրիայում ընդհանրապես քաղաքական խորհրդակցությունների եւ պայմանավորվածությունների ինչպիսի ռեժիմ է գործում մակերեւույթից ներքեւ, ով ում հետ ինչ է պայմանավորվում, որ պայմանավորվածությունն ինչ շրջանակ եւ դետալներ է ենթադրում:

Մերձավոր Արեւելքում իրավիճակը եւ քաղաքականության ու քաղաքակրթական խորքային խնդիրները չեն արտացոլվում ռուսական, արեւմտյան, իսրայելական կամ արաբական աշխարհի տարաբնույթ ԶԼՄ-ների հրապարակումներում:

Ըստ այդմ, Հայաստանի համար խնդիրը բազմակողմ եւ ինտենսիվ դիվանագիտական աշխատանքն է, սեփական շահի եւ ռազմավարության մշակումով: Այդ տեսանկյունից Հայաստանը պետք է որոշի՝ կա՞ որեւէ կերպ մերձավորարեւելյան խաղում, թե ոչ: Այն, որ հայկական գործոնը կա՝ անկախ Հայաստանի որոշումից, աներկբա է: Ըստ այդմ հարցն ավելի քան պարզ է՝ Հայաստանը որեւէ կերպ փորձելու՞ է ներգրավվել ու խաղալ, իր կարողության չափով իհարկե, թե՞ գերադասելու է, որ այլոք խաղան հայկական գործոնի վրա:

Այլ հարց է, եթե Հայաստանը ներգրավվում է ռազմական գործողություններում՝ մի կողմից: Այդ դեպքում խնդիրը նույնիսկ այն չէ, որ Արեւմուտքին դա դուր չի գա եւ մեզ էլ դա վնաս է: Խնդիրն այն է, որ դուր գա, թե ոչ, մեզ պետք չէ ներգրավվել զինված որեւէ բախման մեջ: Բայց Հայաստանը ներգրավվում է մարդասիրական շրջանակում, զինված բախման գոտուց հեռու, Սիրիայի հայերին աջակցելու համար:

Եվ նույնքան թյուր պատկերացում է այն, որ հնարավոր չէ սեփական շահը բացատրել Արեւմուտքին եւ Արեւմուտքն էլ ընդունակ չէ հասկանալ դա, հատկապես երբ Հայաստանի քայլը չի պարունակում անմիջական որեւէ մարտահրավեր արեւմտյան կոալիցիայի համար: Ի վերջո, Արեւմուտքը այդ իմաստով Հայաստանի հանդեպ ընդհանրապես որդեգրել է միանգամայն ռացիոնալ մոտեցում, լավ պատկերացնելով, որ Ռուսաստանի հետ Հայաստանի կոնֆլիկտը ամենեւին չի կարող նպաստել Արեւմուտքի հետ Հայաստանի հարաբերության զարգացմանը: Եվ ավելին, Ռուսաստանի հետ հարաբերությաբն կայունությունն ու ընթացքը կարող է Հայաստանի համար ստեղծել Արեւմուտքի հետ հարաբերության խորացման այսպես ասած փաստարկային բազա:

Դա խորքային առումով բազային որոշակի շահ է, որը գործնականում լեգիտիմ է թե Ռուսաստանում, թե Արեւմուտքում, ինչն արտահայտվել է նաեւ արեւմտյան դիվանագետների ու պաշտոնյաների մի շարք հայտարարությունների տեսքով:

Դրան զուգահեռ էլ կառուցվում են մեր պետական շահերը արդեն ըստ տարբեր ուղղությունների, եւ այս տեսանկյունից Ռուսաստանի հետ աշխատելով Սիրիայում մարդասիրական առաքելության ուղղությամբ, Հայաստանը գործնականում կարող է ստանալ մերձավորարեւելյան խնդրում նաեւ Արեւմուտքի հետ աշխատելու նոր հնարավորություն, որն օգտագործելն արդեն կարող է կախված լինել իրավիճակի գնահատումից եւ դիվանագիտական հմտությունից:

Նյութի աղբյուրը՝ «Լրագիր»