запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Փաշինյան-Թրամփ հանդիպումը չի նշանավորի արտաքին քաղաքականության շրջադարձ

Նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի հնարավոր հանդիպումից պետք չէ ակնկալել քաղաքական լուրջ շրջադարձ, հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում նշել է նախագահներ Նիքսոնի, Ռեյգանի եւ Բուշի աշխատակազմերի անդամ Արամ Բախշյանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Դա հավանաբար քաղաքավարության հանդիպում կլինի, երկու կողմերից բարի կամքի դրսեւորման նշան, այլ ոչ թե քաղաքական նժարի լուրջ փոփոխություն»,-ասել է նա:

Բախշյանն, ով երկար տարիներ երեք նախագահների համար ելույթներ է գրել եւ քաջատեղյակ է Սպիտակ տան աշխատանքի կանոններին, ընդգծում է՝ Թրամփ-Փաշինյան հանդիպումը կարող է կայանալ միայն, եթե Հայաստանի արտգործնախարարությունն ու ԱՄՆ-ի պետքարտուղարությունը կարողանան նուրբ արարողակարգ մշակել.

«Հայ-ամերիկյան հարաբերություններում որեւէ սրված հարց չկա, չկան նման հարցեր նաեւ հայ-ռուս-ամերիկյան հարաբերություններում: Այսպիսով, որեւէ ճգնաժամ, որն անհապաղ քննարկման կարիք ունենար, չկա: Ուստի, նման հանդիպումը, եթե այն տեղի ունենա, լինելու է բարի կամքի դրսեւորում: Սակայն, չմոռանանք, որ այսօր առկա են բազմաթիվ այլ, ավելի սուր հարցեր այլ երկրների հետ, որոնք լուծում են պահանջում, ինչի արդյունքում բարի կամքի հանդիպումը կարող է չկայանալ, քանի որ, կրկնում եմ, որեւէ ճգնաժամ երկու երկրների հարաբերություններում չկա»,-ընդգծել է նա:

Այլ պետությունների ղեկավարներ, որոնք իրոք ունեն ԱՄՆ-ի հետ չկարգավորված հարցեր եւ ցանկանում են հանդիպել նախագահ Թրամփին, կարող են առաջ ընկնել, ընդգծում է Արամ Բախշյանը. «Այս դեպքում, հարցը վերաբերում է այդ հանդիպումը նախապատրաստելու երկու երկրների արտաքին գերատեսչությունների ունակությանը, քանի որ, սուր խնդիրների բացակայության պայմաններում բարի կամքի հանդիպումն այն հարցը չէ, որով պետք է մտահոգվեն անձամբ երկու պետությունների ղեկավարները»:

Նյու Յորքում սեպտեմբերի 24-ից 28-ն անցկացվելիք ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակներում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ հանդիպում անցկացնելու կոչով են դիմել մի քանի տասնյակ կոնգրեսականներ եւ ԱՄՆ-ի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Արամ Բախշյանի խոսքով սակայն, համաշխարհային ներկա իրավիճակում հնարավոր է, որ առօրյա թեժ խնդիրները թույլ չտան կողմերին բարի կամքի հանդիպում անցկացնել: