запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Որևէ խնդիր չկա ԵԽԽՎ-ում մեր հարցերը քննարկելու հետ կապված, թող գան ստուգեն ու տեսնեն՝ ինչ ֆանտաստիկ երկիր ունենք

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի խոսքերով՝ Հայաստանի հարցն արտահերթ կքննարկվի ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովում։

«Երեկ ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը և վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճնշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը և տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը, հնարավոր սահմանադրական փոփոխությունները` որպես վարչապետի պաշտոնավարումը երաշխավորող լծակ, օրենսդիր և դատական իշխանությունների վրա ճնշումները։ Ներկայացրել եմ փաստեր, տեսանյութեր, հրապարակումներ»,- տեղեկացնում է նա։

Ըստ Հովհաննիսյանի՝ քննարկվել է նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած ձայնագրության բովանդակությունը. «Հանձնաժողովը հարցի քննարկման արդյունքում որոշում կայացրեց Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի անունից նամակ ուղղել Մոնիթորինգային հարցերի հանձնաժողովին` առաջարկելով մոնիթորինգ իրականացնել Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաև քաղաքական հետապնդումների կապակցությամբ»։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ մտահոգվելու առիթ չկա. «Հայաստանը ԵԽԽՎ անդամ է, եթե մեր կառույցում քննարկվելու է մի հարց, որը բարձրաձայնվել է և խնդրահարույց է՝ ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Եթե մենք ամեն ինչ անում ենք օրենքով, օրենքի տառին համապատասխան։

Շատ լավ, թող քննարկեն, վերջում էլ գան այն կարծիքին, որ Հայաստանը օրինապաշտ երկիր է ու ուրիշներին էլ կոչ անեն, որ Հայաստանից պետք է սովորել»։

Թևան Պողոսյանը շարունակում է. «Եթե մենք ամեն ինչ անում ենք այն արժեքների հիման վրա, որն ընդունել ենք և որը մեզ դրդեց դիմենք ու դառնանք ԵԽԽՎ անդամ, իսկ մենք դիմել ենք ու անցել սկզբնական մոնիթորինգները, արժանացել ենք անդամակցության ու հնարավորություն ունենք բոլոր խնդիրները բարձրացնել, ապա ի՞նչ խնդիր կա։ Մեկ անգամ չէ, որ ԵԽԽՎ պատվիրակության մեջ ընդգրկված ընդդիմադիր քաղաքական գործիչները բարձրացրել են իրենց մտահոգությունները, որովհետև ցանկանում էին, որ Հայաստանը փոխվի ու դառնա ժողովրդավարական երկիր։ Հիմա ի՞նչ խնդիր պետք է լինի, որ մեկ անգամ ևս բարձրաձայնենք, թող գան մոնիթորինգ անեն ու ասեն՝ այս ինչ ֆանտաստիկ երկիր է Հայաստանը»։

Այն, որ Հայաստանի խորհրդարանն ունի մեծամասնություն, որը ներկայացնում է իշխանությունների տեսակետին հակառակ մոտեցումները, ըստ մեր զրուցակցի՝ մտահոգվելու առիթ չպետք է տա. «ԵԽԽՎ-ում ամեն դեպքում 2-3 ձայն է։ Լոբբիստական խնդիրները մեզ մոտ միշտ ծագել են Ադրբեջանի, Թուրքիայի դերակատարումներից, հիմա ուզում եք ասեք, որ այսօրվա դրությամբ ՀՀ պատվիրակները նպաստել են, որ ադրբեջանական ու թուրքական լոբբիստական կազմակերպությունները Հայաստանի մասին վատ զեկույց կազմե՞ն, թե՞ բարձրաձայնել են ՀՀ ներքին կյանքում խնդիրներ, որտեղ առնվազն իրենց կողմից կասկածներ կան։ Եթե այդ մտավախությունը կա՝ թող բարձրացնեն, կգան կստուգեն ու կստանանք պատասխանները»։

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ևս մտահոգվելու առիթ չկա։ Այդուհանդերձ, Մեհրաբյանը հավելում է. «Այն, որ Հայաստանում իրավիճակի հետ կապված Հանրապետական կուսակցության որոշ պատգամավորներ հարց են բարձրացրել ԵԵԽՎ-ում, իհարկե, Հայաստանի վարկանիշին հարվածում է, բայց, մյուս կողմից, բովանդակային առումով վտանգ չկա»։

Ըստ նրա՝ այն մտահոգությունները, որ հայտնում են Հանրապետականները՝ շահարկումներ են ու իրականությանը չեն համապատասխանում. «Իշխանության պատշաճ աշխատանքի դեպքում այդ մտահոգությունները, որոնք զարմանալիորեն համընկնում են Ալիևի և Լավրովի մտահոգությունների հետ՝ հոդս են ցնդելու»։

Ռուբեն Մեհրաբյանը շեշտում է՝ ՀՀԿ-ի, Իլհամ Ալիևի, Լավրովի փորացավերը համընկել են տեղի և ժամանակի առումներով․ «Ես դա մեծ ցավով եմ արձանագրում»։

Հայաստանի իշխանությունները, ըստ Մեհրաբյանի, անելիքներ ունեն. «Պետք է պատվիրակվեն ու թույլ չտան, որ այդ հարցերը միակողմանի մեկնաբանության առարկա դառնան։ «Ես պատկերացնում եմ, որ ՀՀԿ-ի և Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչների հռետորաբանությունը համընկնելու է, և այնտեղ, եթե ՀՀ ներկայիս իշխանություններից պատշաճ պատրաստվածությամբ մարդիկ չեղան, թյուրիմացություններ կլինեն, ինչը չպետք է թույլ տալ»,- եզրափակեց նա։

Նյութի աղբյուրը՝ «Առաջին լրատվական»