запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

«Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել»». Ռոբերտ Քոչարյան

Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ

(Հարցազրույցն արվել է 2018թ. սեպտեմբերի 11-ի առավոտյան՝ մինչ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակումը)

– Պարոն Քոչարյան, Ձեր կալանավորումից հետո Ձեր դեմ հանդես եկող որոշ լրատվամիջոցներ փողոցներում հարցումներ անցկացրին, որոնց մասնակիցների մեծ մասը կտրուկ բացասական արտահայտվեց Ձեր մասին: Ձեզ լոյալ լրատվամիջոցներն էլ իրենց հարցումներն արեցին, եւ պատկերը լրիվ հակառակն էր: Պատրա՞ստ եք դուրս գալ եւ քայլել Երեւանի, Գյումրիի, Վանաձորի փողոցներով, խոսել մարդկանց հետ՝ Ձեր նկատմամբ նրանց իրական վերաբերմունքը հասկանալու համար:

– Կարծում եմ, որ նման կերպով հանրության մեջ հայտնվելը դժվար թե ռեպրեզենտատիվ լինի: Հանրային կարծիքի գնահատման ավելի ճիշտ մեթոդներ կան, եւ իմ թիմն այժմ զբաղվում է դրանով: Փողոց դուրս գալու առումով երբեք խնդիր չեմ ունեցել: Վերջին տարիներին միշտ միայնակ եմ ճանապարհորդել, հանդիպել բազմաթիվ մարդկանց եւ երբեք բացասական վերաբերմունք չեմ զգացել իմ նկատմամբ: Հակառակը՝ մարդիկ մոտենում են, լուսանկարվում, ինչ-որ բան հարցնում:

Էյֆորիան, որ կա Հայաստանում, իհարկե, որոշ չափով դեֆորմացրել է իրավիճակը, բայց, կարծում եմ, որ լավ հիմք ունեմ, որի վրա կարելի է կառուցել հետագա գործողությունները:

Կրկնեմ՝ ես խնդիր չունեմ մարդկանց մոտ դուրս գալու առումով, բայց դժվար թե դա թույլ տա հասկանալ, թե իրականում ինչպես են նրանք վերաբերվում ինձ:

– Դուք հիշատակեցիք էյֆորիան: Այն եկավ փոխարինելու ապատիան, որը, ինչպես Դուք էիք ասում վերջին տարիների հարցազրույցներում, իշխում էր հասարակությունում: Ապրիլին տեղի ունեցածը Ձեզ զարմացրե՞ց: 

– Ո՛չ: 2016թ.-ին ոստիկանության գնդի գրավումից հետո ես ասել էի, որ դա «դեղին քարտ» էր Հայաստանի քաղաքական համակարգին: Ինձ ապշեցրել էր, որ հասարակության մի մասը, ըստ էության, դրական գնահատական տվեց ահաբեկչական գործողություններին: Զոհվեց երեք ոստիկան, բայց, չնայած դրան, հանցավոր գործողություններ կտարած մարդիկ բավական լայն հանրային աջակցություն ստացան: Այնպես որ, քանի որ գիտակցում էի հասարակության մեջ կուտակված դժգոհության աստիճանը, այս գարնան իրադարձություններն ինձ համար մեծ անակնկալ չեղան: Զարմացրեց այն, թե ինչպես դրանք այսպես կոչված «թավշյա հեղափոխության» վերաճեցին:

– Իսկ Ձեզ զարմացրե՞ց, որ հենց Նիկոլ Փաշինյանին հաջողվեց համախմբել մարդկանց եւ նրանց բողոքն իրացնել անարյուն ճանապարհով:   

– Կարծում եմ, որ իրադարձություններն անարյուն սցենարով զարգացան ոչ թե Նիկոլ Փաշինյանի խաղաղասիրության շնորհիվ, այլ այն պատճառով, որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել: Առկա էր իշխանության պասիվ հակազդեցությունը ընդդիմադիրների կողմից կիրառվող մեթոդներին: Մյուս կողմից, այո՛, ինձ զարմացրեց այն, որ գործընթացի ղեկին կանգնեց Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում ընդամենը 9 պատգամավոր ունեցող դաշինքի ղեկավարը: Կարծում եմ՝ նրանց հաջողվեց որսալ պահի «պատմականությունը», «ալիքը բռնել» ու ցնցող հաջողության հասնել:

– Վերջին 10 տարիներին շատ եք քննադատել իշխանություններին: Զղջո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանին ընտրեցիք որպես հետնորդ: 

– Պատմությունը ենթադրություններ չի սիրում, այնպես որ՝ պոստֆակտում գնահատականներ չեմ տա:

– Վերջերս ասացիք, որ անցած հինգ տարիների ընթացքում Սերժ Սարգսյանին հանդիպել եք ընդամենը երկու անգամ: Կորցրե՞լ եք Ձեր ընկերոջը: 

– Մենք չենք վիճաբանել, չենք կռվել, բայց մեր հարաբերությունները վերածվել են ֆորմալ շփումների՝ ծննդյան օրերի շնորհավորանքների կամ մտերիմների մահվան դեպքում՝ ցավակցությունների տեսքով:

Ինձ համար դա հեռավորության գիտակցված պահպանում էր այն քաղաքականությունից, որը ես, այս կամ այն չափով, չէի ընդունում: Մենք երկար տարիներ ընկերներ էինք, մամուլը միշտ սերտորեն կապում էր մեզ իրար հետ, եւ ես ցանկանում էի մարդկանց ցույց տալ, որ չեմ կիսում իշխանությունների քաղաքականությունը մի շարք ուղղություններով:

– Ձեր կալանավորումից հետո քաղաքական ուժերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն եւ առանձին քաղաքական գործիչներ հայտարարություններ արեցին: Սերժ Սարգսյանը լռեց:  Դուք չվիրավորվեցի՞ք: 

– Գիտե՞ք, նույնիսկ չեմ մտածել այդ մասին: Միեւնույն ժամանակ՝ հասկանում եմ, որ նա, անշուշտ, չի կիսել այն մարդկանց կարծիքը, որոնց ուրախացնում էր ինձ կալանավորելու փաստը:

– Վերջին ամիսներին, ինչպես նաեւ անցյալում, Դուք արտահայտել եք 2008թ.-ի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Ձեր դիրքորոշումը: Բայց ես ցանկանում հարցնել՝ Դուք պատասխանատվություն զգո՞ւմ եք այդ դեպքերի համար, որոնք 10 մարդու կյանք խլեցին: 

– Կարծում եմ՝ տեղի ունեցածի համար պատասխանատվության ինչ-որ բաժին կրում է ոչ միայն նախագահը, այլեւ շատ ուրիշներ: Երբ փորձում ես գնահատել իրավիճակը հետադարձ հայացքով, հասկանում ես, որ հնարավոր է՝ կատարվածից կարելի էր խուսափել, բայց կարող է եւ ավելի վատ լիներ: Մեղքի ինչ-որ զգացում ունի յուրաքանչյուրը, այդ թվում՝ ես:

-2008թ. մարտի 1-ին, Ազատության հրապարակում հանրահավաքը ցրելուց հետո, Ձեզ մոտ միտք չեղա՞վ զանգահարել Լեւոն Տեր-Պետրոսյանին ու փորձել կարգավորել իրավիճակը:

– Շատ ուրախացա, երբ տեղեկացա, որ Կաթողիկոսը որոշել է գնալ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման: Բայց այն բանից հետո, երբ Կաթողիկոսին նույնիսկ չընդունեցին, հասկացա, որ շփման եզրեր գտնելու փորձերն անիմաստ են:

Իրավիճակը կարող էր զարգանալ բոլորովին այլ սցենարով, եթե իրագործվեր մարտի 1-ի կեսօրին ոստիկանության եւ ցուցարարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ նրանք կշարունակեն ցույցը Մատենադարանի մոտ: Բայց այդ պայմանավորվածությունը խախտվեց Նիկոլ Փաշինյանի կողմից, ով կապի մեջ էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Բարիկադներ կառուցելու եւ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու որոշում կայացվեց: Չեմ կարծում, որ այդ իրավիճակում իմ կողմից նման փորձերն արդյունավետ կլինեին:

Այդ իրադարձությունները պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում: Ըստ էության, «Մարտի 1-ի» սկիզբը դրվեց 2007թ. սեպտեմբերի 21-ին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ մասնակցելու է 2008թ.-ի ընտրություններին: Նա մաքսիմալ ծայրահեղացրել էր նախընտրական քարոզարշավը: Իշխանություններին անվանում էր «ավելի վատը, քան թաթար-մոնղոլները», «ավազակապետություն», եւ այն, ինչ եղավ մարտի 1-ին, այդ ծայրահեղացման հետեւանքն էր: Այդ «պայթյունը» գիտակցաբար նախապատրաստվում էր Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի կողմից մի քանի ամիս շարունակ:

– Բայց մարդիկ հավաքվել էին Ազատության հրապարակում, քանի որ կարծում էին, որ իրենցից գողացել են ընտրություններում տարած հաղթանակը:

– Ես դա համարում եմ այն գործընթացի շարունակությունը, որի մասին հենց նոր ասացի: Նրանց անցկացրած արմատական նախընտրական արշավը անհնարին էր դարձնում սեփական պարտությունը ընդունելը: Նրանք սկսել էին մի գործընթաց, որը փաստացի խաղաղ հանգուցալուծում չուներ: Երբ հավաքում ես ձայների 21.5%-ը եւ քեզ «ընտրված նախագահ» ես հռչակում, նախապայմաններ ես ստեղծում «Մարտի 1-ի» համար:

Ես արդեն ասել եմ, որ եթե Տեր-Պետրոսյանը կասկած հայտներ, որ Սերժ Սարգսյանը հավաքել է ձայների բավարար քանակ առաջին փուլում հաղթելու համար եւ ասեր «եկեք երկրորդ փուլ անցկացնենք», դրանով նա տեղ կթողներ բանակցությունների համար: Այդ դեպքում ես հաստատ կմիջամտեի եւ կփորձեի հատման կետեր գտնել: Սակայն Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ ինքն է հաղթել, եւ այդպիսի ձեւակերպումը մանեւրելու տեղ չէր թողնում:

– Խոսելով «մանեւրելու» եւ հնարավոր երկրորդ փուլի մասին, դուք փաստացի- Վերադառնալու էիք քաղաքականություն նույնիսկ այն դեպքում, եթե Ձեզ չկալանավորեի՞ն:

– Ես չեմ կարողանում անտարբել մնալ տեղի ունեցողի նկատմամբ: Տեսնում եմ, որ քանդվում են երկրի ինստիտուցիոնալ հիմքերը: Դրանց կարեւորության մասին շատ են խոսում, բայց հակառակն են անում:

– Այս հարցազրույցին պատրաստվելիս կարդացի վերջին 10 տարվա Ձեր հարցազրույցների մեծ մասը եւ հայտնաբերեցի, որ իշխանությունների հասցեին Ձեր հնչեցրած քննադատությունը, եթե ոչ ձեւով, ապա բովանդակությամբ շատ նման էր Նիկոլ Փաշինյանի քննադատությանը: Եվ այսօր որոշակի հեգնանք կա նրանում, որ այն ռեժիմը, որը երկուսդ էլ քննադատում էիք, այլեւս չկա, բայց հիմա սուր դիմակայություն է ծավալվում Ձեր եւ Փաշինյանի միջեւ: 

-Ես միշտ ասել եմ, որ հայտնելու եմ տեսակետս հանրությանը անհանգստացնող բոլոր հարցերի վերաբերյալ՝ լինի դա կենսաթոշակային բարեփոխումը, սահմանադրական փոփոխությունները, տնտեսական քաղաքականությունը: Եվ կարծիքս հայտնում էի:

Ինչո՞ւ ենք այսօր ես եւ Նիկոլ Փաշինյանը տարբեր բեւեռներում: Ես միանշանակ պատասխան չունեմ: Հավանական է, որ նա իմ մեջ ինչ-որ սպառնալիք է տեսնում:

– Այսինքն, ամեն ինչ նորից տեղափոխվո՞ւմ է ոչ թե գաղափարական, այլ անձնական դիմակայության դաշտ: Դուք Նիկոլ Փաշինյանին թշնամի՞ եք համարում:

– Ես սովոր չեմ այդպիսի եզրույթներ օգտագործել, երբ խոսքը վերաբերում է քաղաքական գործընթացներին: Սակայն կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել»: Չեմ կարծում, որ առաջին ատյանի վախեցած դատավորը, որը քննում էր գործս, ինձ այնքան էր ատում, որ դատավարությունը նշանակեց գիշերը ժամը 01:30-ին: Ես հասկանում եմ, թե ում էր դա պետք:

– Դուք վերադարձել եք քաղաքականություն, որտեղ այսօր երիտասարդներն են թելադրողի դերում: Այսօրվա 20 տարեկանները ծնվել են այն ժամանակ, երբ Դուք դարձաք Հայաստանի նախագահ, իսկ երբ թողնում էիք պաշտոնը, նրանք 10 տարեկան էին: Ձեր կերպարը, որը ստեղծվել է ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում, մեղմ ասած, գրավիչ չէ այն մարդկանց համար, որոնք սեփական պատկերացումը չունեն Հայաստանում եւ ավելի վաղ Արցախում Ձեր կառավարման տարիների մասին: Ինչպե՞ս եք պատրաստվում գրավել այդ մարդկանց: 

– Ես ունեմ հատկանիշներ, որոնք քաղաքական գործչին կարող են ուժեղ կամ թույլ դարձնել՝ կախված այն իրավիճակից, որում նա ծավալում է իր գործունեությունը: Ես չեմ կարող ձեւացնել, ասում եմ այն, ինչ մտածում եմ, չեմ փորձում հաճոյանալ  մարդանց: Արագ եմ որոշումներ կայացնում եւ հետեւողական եմ դրանք իրագործելիս: Որտեղ էլ եղել եմ, միշտ շատ բարձր արդյունքներ եմ գրանցել: Մարդիկ գնահատում են այդ հատկությունները հատկապես ճգնաժամային իրավիճակներում:

Պետք է խոստովանեմ, որ իմ հակառակորդներին ինչ-որ չափով հաջողվել է ստեղծել որոշակի կերպար, որը չի համապատասխանում իմ էությանը: Սակայն ես չեմ պատրաստվում ինքնագովազդով զբաղվել, շոուներ կազմակերպել՝ դա իմը չէ: Մենք պետք է նոր սերնդի հետ շփման ճիշտ ձեւը գտնենք, եւ, կարծում եմ, մեզ դա կհաջողվի:

– Պատմեք Պուտինի հետ Ձեր հարաբերությունների մասին: Գործընկերների հարաբերությունները ընկերության վերածվեցին Ձեր կողմից նախագահի աթոռը  թողնելուց հետո, թե՞ այն ժամանակ, երբ դեռ գործող նախագահ էիք: 

– Մենք լավ ընկերական հարաբերություններ ունեինք, երբ ես նախագահ էի եւ դրանք շարունակվեցին իմ կողմից պաշտոնը թողնելուց հետո: Բայց ես երբեք չեմ ցուցադրել այդ հարաբերությունները եւ դրանց մասին երբեք չեմ խոսել:

– Ի՞նչի մասին եք զրուցում Պուտինի հետ: Ավելի շատ քաղաքականությունից, թե՞ նաեւ առօրյա հարցեր եք քննարկում: 

– Մենք կարծիքներ ենք փոխանակում՝ հարցերի շատ լայն շրջանակով:

– Պուտինի հետ Ձեր հարաբերությունները կարո՞ղ են հայ-ռուսական հարաբերությունների վրա ազդող գործոն հանդիսանալ: 

– Վերջին 10 տարիների ընթացքում մենք պարբերաբար շփվել ենք, սակայն ես երբեք չեմ փորձել օգտագործել այդ հարաբերությունները որեւէ այլ նպատակներով:

Նյութի աղբյուրը՝ «Մեդիամաքս»