запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Քոչարյանը Մարտի 1-ին «փչացրել է» ՆԱՏՕ-ի զորախումբը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանին հաճոյանալու համար Հայաստանում արել է ամեն ինչ՝ ոչնչացրել է, վաճառել, նվիրել, սպանության սանկցիաներ «տվել»...ու դա դեռ վերջը չէ...

Մարտի 1-ի գործը դեռ բազմաթիվ անակնկալներ է մատուցելու և բացահայտելու Ռոբերտ Քոչարյանի հրեշավորության աստիճանը՝ բոլոր առումներով:    

Մարտի 1-ի դեպքով կալանավորումներին վերաբերող գաղտնալսված հեռախոսազրույցի  հրապարակման հիմնական նպատակներից մեկը ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին վարկաբեկելու միջոցով պաշտոնանկ անելն էր: Բայց քանի որ հին ձևերն արդեն չկան, «խիարը թարս բուսնեց»... գաղտնալսողների «տերերի» համար...  

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի կողմից հրավիրված մամուլի ասուլիսում հատուկ քննչական ծառայության պետը մարտի 1-ի գործով ուշագրավ բացահայտում արեց. նշեց, որ ապացույցներ կան այն մասին, որ զինծառայողները 2008 թ.-ի արյունալի իրադարձությունների ժամանակ ապահովել են օլիգարխների ունեցվածքի անվտանգությունը:

Խոսքը տվյալ դեպքում թիվ «95532» զորամասի զինծառայողների մասին է, որոնց, ընդհանուր առմամբ վճարվել է 180 միլիոն դրամ՝ 50,000-ական դրամով:

Hetq.am-ը  փոքրիկ հետաքննություն է արել և կարևոր հանգամանք պարզել. այդ օրերին 3600 զինծառայող մասնակցել է օլիգարխների ունեցվածքների պահպանության գործին և այդ խմբում  խաղաղապահ բրիգադի ներկայացուցիչներն են եղել:

«Գնդապետ Սիմոնյան Արթուր Վանյայի
Փոխգնդապետ Տոնոյան Արտակ Արտուշի
Մայոր Ավդալյան Արտյոմ Հենրիկի
Մայոր Ավետիսյան Գարուշ Բագրատի
Մայոր Զախրաբեկյան Արթուր Ալբերտի
Մայոր Սարգսյան Սամվել Մարտունի
Կապիտան Ավետիսյան Էդուարդ Նիկոլայի
Կապիտան Ավետիսյան Վասակ Ավետիսի
Կապիտան Գաֆարյան Աշոտ Արշալույսի
Կապիտան Գեղամյան Հրայր Վահանի
Կապիտան Գրիգորյան Մկրտիչ Ղազարոսի
Կապիտան Հակոբյան Վախթանգ Խաչիկի
Կապիտան Ոսկանյան Երվանդ Նիկոլի
Կապիտան Սահակյան Էդիկ Տոնիկի

Թիվ 95532 զորամասը ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադն է, որը տեղակայված էր Երևանում՝ քաղաքապետարանի դիմաց՝ նախկին մայրաքաղաքային գնդի տարածքում: Նշվածներն այս ստորաբաժանման զինծառայողներն են: Ինչպես կտեսնենք ստորև, այս զինվորականները ճանապարհ անցած սպաներ են, հետագայում արժանացել են բարձր կոչումների եւ մասնակցել են կարևոր առաքելությունների:

Գնդապետ Արթուր Սիմոնյանը, 2007-2017 թթ. եղել է բրիգադի հրամանատարը: Սիմոնյանը 2012-ին Սերժ Սարգսյանի կողմից ստացել է գեներալ-մայորի կոչում: Մինչեւ 2007 թ. խաղաղապահ բրիգադը եղել է խաղարար գումարտակ, իսկ դրա առաջին հրամանատար է նշանակվել ցուցակում նշված փոխգնդապետ Արտակ Տոնոյանը, որն այն ժամանակ կապիտան էր: Ավելի ուշ Տոնոյանը նշանակվել է Ա. Սիմոնյանի տեղակալ, իսկ հետո դարձել մեկ այլ զորամասի հրամանատար: Բացի դրանից՝ նրան շնորհվել է գնդապետի կոչում:

2008-ի ցուցակում նշվածներից մայորներ Արտյոմ Ավդալյանն ու Սամվել Սարգսյանը խաղաղապահ ստորաբաժանման հիմնադրման ժամանակ եղել են դասակի հրամանատարներ՝ լեյտենանտներ, այսինքն՝ եղել են զորամասի առաջին սպաներից: Ընդ որում՝ առաջին անգամ հայ խաղաղապահները 2004 թ. առաքելություն են իրականացրել Ա. Ավդալյանի գլխավորությամբ Կոսովոյում։ 2005-ին էլ հայ խաղաղապահներն առաջին անգամ Իրաք են մեկնել Գարուշ Ավետիսյանի գլխավորությամբ։

Խաղաղապահ զորամասը գլխավորելու ժամանակ՝ 2012-ին տված հարցազրույցներից մեկում Արթուր Սիմոնյանը պատմել է ստորաբաժանման մասին, ներկայացրել իր զինվորականներին: Ըստ այդմ՝ ՆԱՏՕ-ի ակադեմիայում է սովորել գնդապետ Արտակ Տոնոյանը, ապա եւ՝ փոխգնդապետ Արթուր Զախրաբեկյանը, որը ՀՔԾ պետի ներկայացրած 2008 թ. ցուցակում մայոր էր: Ցուցակում նշվածներից Արտյոմ Ավդալյանի գումարտակը շատ ավելի ուշ, ըստ Ա. Սիմոնյանի, բրիգադում ճանաչվել է լավագույնը: Մեկ այլ սպա՝ Վասակ Ավետիսյանը, որը 2008-ին կապիտան էր, հետագայում դարձել է փոխգնդապետ ու նշանակվել Աֆղանստան մեկնած խաղաղապահ առաքելության ղեկավար»:

Այլ կերպ ասած՝ Ռոբերտ Քոչարյանը, «փչացրել է» ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության զինծառայողներին՝ նրանց դնելով քրեական ծանր պատասխանատվության բեռի տակ...

Դրանով, փաստորեն, նաև վտանգ, խոչընդոտ է ստեղծվել՝ Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության, ստանձնած հետագա պարտավորության կատարման համար..., երբ քրեական պատասխանատվության փուլը գա:

Ռ. Քոչարյանի այդ քայլից հավանաբար շատ գոհ են մնացել նրա հովանավորները՝ ՆԱՏՕ-ի այլընտրանք ՀԱՊԿ-ի ղեկավարությունը, որը նաև ատամներով պաշտպանում է կառույցի ներկայիս քարտուղար, մարտի 1-ի գործով մեկ այլ մեղադրյալի՝ Յուրի Խաչատուրովին:  

Այսինքն, Քոչարյանը խաղաղապահներին հարազատ երկրում դարձրել է քաղաքական սպանության «գործիք»:  Ավելին, այդ զորախումբը /որը  նախկինում ռուսահպատակ գեներալներից, եթե չեմ սխալվում, Ապրիամովի պատասխանատվության տակ էր/ երկրորդ անգամ հայտնվեց քաղաքական գործընթացների մեջ, բայց արդեն թավշյա հեղափոխության ժամանակ, ինչը բուռն քննարկման ու քննադատության տեղիք տվեց...

Այդուհանդերձ պետք է զգոն լինել...Թիկունքում չկալանավորված դավադիրների պակաս չկա, բայց չկալանավորվածներից միշտ վտանգ կա... Մի օր հարձակվում են դատարանի նախագահի տան վրա, հետո գաղտնալսումներ են անում, քննչական մարմիններին, վարչապետին «սպառնում»...

Հետևություն. Քոչարյանը և նրա «հանցակիցները» պետք է կալանավորվեն և անհապաղ:

                                                                                Էլմիրա Մարտիրոսյան

լուսանկարը՝ Itar-Tass-ի