ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ հավելյալ մաքսատուրքերի սահմանման մասին, հաղորդում է gazeta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով:
Նշվում է, որ խոսքը 10%-ի չափով մաքսատուրքերի մասին է, ինչը կազմում է շուրջ 200 միլիարդ դոլար: Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն սույն թվականի սեպտեմբերի 24-ին:
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը սպառնացել է անմիջապես անցնել մաքսատուրքերի խստացման հաջորդ փուլին, եթե Չինաստանը պատասխան քայլեր ձեռնարկի ԱՄՆ-ից ներկրվող ֆերմերական կամ արդյունաբերական արտադրանքիի նկատմամբ: