запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Սերժ Սարգսյանն ասել էր, հասկացավ միայն գեներալը. մեծ խառնաշփոթ

Մեջքից հարվածն ավելի շուտ է եղել, ես արդեն չեմ հասկանում ով է ՀՀԿ-ական, ով՝ ոչ, Lragir.am-ի հետ զրույցում ասում է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա այդպես է արձագանքել Գեւորգ Կոստանյանի դիրքորոշման վերաբերյալ հարցին, եւ դրա շղթայական ռեակցիային, որ տեղի է ունենում ՀՀԿ շրջանակում:

Հանրապետական կուսակցության խոսնակի հայտարարությունը, թե արդեն չի հասկանում ով է ՀՀԿ, իսկ ով՝ ոչ, թերեւս նախկին իշխանական համակարգում առկա ներկայիս իրավիճակի ամենաընդգրկուն ու խորքային, միեւնույն ժամանակ ամենապարզ մարդկային բնորոշումն է:

Համակարգում ոչ ոք չի հասկանում, թե ով ով է: Պարզապես ոչ թե «այլեւս» ոչ ոք չի հասկանում, այլ գործնականում շատ վաղուց, նույնիսկ դեռեւս մինչեւ ապրիլի 23-ը, նույնիսկ ապրիլի 17-ին, երբ Սերժ Սարգսյանին խրոխտ կեցվածքով ընտրում էին «անփոխարինելի» վարչապետ, հույսով, որ նախագահի պաշտոնը թողած եւ դեռ վարչապետի պաշտոնը չստանձնած Սերժ Սարգսյանը կդառնա գերվարչապետ կամ փաստացի նախագահ ու ամեն ինչ կդնի իր տեղը, փողոցի շարժումը կչեզոքացվի, եւ կյանքը կշարունակվի:

Բայց, ապրիլի 17-ի այդ հուսառատ սպասումը ավարտվեց ապրիլի 23-ի անսպասելի հրաժարականով, որի տեքստում Սերժ Սարգսյանը գործնականում շատ հստակ ցույց էր տալիս, թե ով ով է՝ ասելով, որ Նիկոլը ճիշտ է, կամ ճիշտը Նիկոլն է եւ փողոցի շարժումը իր պաշտոնավարման դեմ է: Սերժ Սարգսյանը դրանով փաստացի կոչ էր անում յուրայիններին, եթե այդպիսիք կային իշխող կորպորացիա ՀՀԿ-ում, որ եթե իր հետ են, ապա աջակցեն Նիկոլ Փաշինյանին:

Սերժ Սարգսյանի գործողության մոտիվը թերեւս բավականաչափ պարզ էր: Սարգսյանը գիտակցում էր անխուսափելին, ըստ այդմ նա թափանցիկ կերպով ակնարկում էր, որ կա երկու ճանապարհ՝ կամ Հայաստանում տեղի է ունենում ժողովրդական թավշյա հեղափոխություն, կամ Հայաստանում տեղի է ունենում ներիշխանական, պալատական թավշյա հեղաշրջում, եւ հեռանում է միայն ինքը, իսկ համակարգը՝ մնում:

Ընդ որում, որքան էլ տարօրինակ հնչի, հիանալի ճանաչելով համակարգն ու պալատական հեղաշրջման արդյունքում իշխանությունը վերցնելու հավակնող շրջանակներին, Սերժ Սարգսյանը նաեւ լավ էր պատկերացնում, որ այդ դեպքում հետիշխանական անվտանգության առումով առավել հուսալի երաշխիք կարող է լինել հասարակությունը, քան իշխող համակարգի որեւէ խումբ:

Այդ նկատառումով Սարգսյանը հրաժարականի տեքստում փաստացի կոչ արեց յուրայիններին աջակցել Նիկոլ Փաշինյանի գլխավորած ժողովրդական հեղափոխությանը, որովհետեւ անխուսափելիի դեպքում դա է «ճիշտը», ոչ թե պալատական հեղաշրջումը, որը ի դեպ սկսվեց ապրիլի 24-ի գիշերվանից:

Սերժ Սարգսյանը ապրիլի 25-ի երեկոյան հասկացավ, որ ՀՀԿ-ում իրեն հավատարիմ խմբերը չեն հասկացել հրաժարականի տեքստի հստակ մեսիջը եւ երեկոյան հրավիրեց խմբակցության հավաք: Բայց, ըստ երեւույթին նրան կամ դարձյալ չհասկացան, կամ Սերժ Սարգսյանը պարզապես չուներ յուրայիններ: Ավելի հավանական է երկրորդ տարբերակը, որովհետեւ ՀՀԿ առանցքում Սերժ Սարգսյանը չէր, այլ իշխանությունը, ըստ այդմ, եթե Սարգսյանը հրաժարական էր տվել, ապա իշխանությունը պահելու հույսն արդեն նա չէր, գուցե Կարեն Կարապետյանը, կամ արդեն Ռոբերտ Քոչարյանը, կամ պարզապես Մոսկվան, բայց ոչ Սերժ Սարգսյանը:

Սարգսյանի ակնարկն անմիջապես հասկացավ միայն գեներալ Ցոլակյանը, որը թերեւս միակն էր, ով գիտեր, թե ինչ է քաղաքականությունն ու պետությունը, ոչ թե միայն այն, թե ինչ է իշխանությունը:

Մի քանի ամիս ուշացումով հասկացավ նաեւ Գեւորգ Կոստանյանը, հետո արդեն գնաց «ռեակցիան», ու առաջ բերեց հարցը՝ ով ով է ՀՀԿ-ում:

Եվ սա խորքային առումով բնորոշում է Հայաստանի նախորդ իշխանության բնույթն ու խնդիրները: Բանն այն է, որ այդ համակարգում առանցքային է եղել հենց հարցը, թե ով ով է: Ոչ թե այն, թե ես ով եմ, այլ ով ով է, ըստ այդմ՝ թե ի դեմս ում պետք է փնտրել հովանի կամ երաշխավոր:

Ու քանի որ այլեւս չկա իշխանություն, պալատական հեղաշրջումն էլ վերջնականապես տապալվեց հոկտեմբերի 2-ին, առաջանում է մեծ խառնաշփոթ: Նախորդ համակարգի քրեա-օլիգարխիկ տարրերը դրանից սկսում են անգամ իրար վրա կրակել, իսկ այսպես ասած քաղաքական տարրերը արձանագրում են, որ քաղաքականության մեջ են «դատարկ փամփշտակալով»:

Նյութի աղբյուրը՝ Լրագիր