запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ն. Փաշինյանը «Վերածնունդ» երիտասարդական ավանի վերաբերյալ աղմկոտ հայտարարության մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵՊՀ շրջանավարտների միավորման տարածած հայտարարությանը՝ կապված «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիփոթեքային վարկավորման հետ:

«Վրդովվելու անհրաժեշտություն չկա: Խնդիրը կուսումնասիրենք», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողներ դիտարկմանը, թե բնակարանների վարկավորման պայմանների փոփոխությունն անարդար է, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կուսումնասիրեն, եթե պարզվի անարդար մոտեցում կա, ապա կշտկեն:

ԵՊՀ շրջանավարտների միավորումը հայտարարություն էր տարածել այն մասին, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիփոթեքային վարկավորումն իրականացվելու է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի միջոցով: Այսինքն՝ այն չի տարածվելու երիտասարդ մասնագետների վրա:

Նյութի աղբյուրը՝ Արմենպրես