запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

«Սորոսական հատվածը» նեղացած է. Ինչո՞ւ Արմեն Գրիգորյանը ընդգրկված չէ ՔՊ ցուցակում

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ «ՔՊ»-ից նեղացած են հասարակական կազմակերպությունները, այսպես ասած՝ «սորոսական հատվածը»՝ նախընտրական ցուցակի և «հարակից» պատճառներով։ Զարմացած են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի բացակայությունից, այն դեպքում, որ Դավիթ Սանասարյանին լավ տեղ են հատկացրել։ Ինչո՞ւ չկաք ցուցակում՝ հարցրինք Հռոմ գործուղման մեկնած ԱԽ քարտուղար Ա․ Գրիգորյանին։

 «Բանն այն է, որ ես ոչ թե Հայաստանում եմ գրանցված, այլ՝ Արցախում»։ Պատճառը լոկ դա՞ է։ «Լոկ։ Իհարկե, առաջներում ԺԵԿ-ից տեղեկանք էին բերում և մասնակցում ընտրություններին, հիմա՝ չէ»,- ասաց նա՝ ակնարկելով Ռոբերտ Քոչարյանին, ում 1998-ին նման տեղեկանք տրվեց, որ կարողանա մասնակցել հայաստանյան ընտրություններին։

Իսկ ի՞նչ եք կարծում՝ դեկտեմբերի 6-ին ինչպե՞ս կլուծվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը Սանկտ Պետերբուրգում։ «Պետք է հարցը վերահասցեագրել ԱԳՆ-ին, դա մեր պազիցիան չէ»։ Իսկ Ձեր անձնական կարծի՞քն ինչպիսին է։ «Այլևս անձնական չկա այս պոստում»,- ասաց նա»:

Նյութի աղբյուրը՝ Հրապարակ