запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Արցախը բոլորի համար բաց է. «Սասնա ծռեր»-ի ավտոերթը չի խոչընդոտվի

Այսօր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը կազմակերպում է մեծ ավտոերթ դեպի Արցախ` մասնակցելու Արցախում ստեղծվելիք «Սասնա ծռեր» արցախյան կուսակցության հիմնադիր համագումարին: Ավտոերթի մասնակիցները համագումարին ներկա լինելուց բացի մի քանի օր կշրջեն նաև Արցախի քաղաքներում ու գյուղերում, հանդիպումներ կունենան արցախցիների հետ: Նրանք նախապես իրազեկել են Արցախի իշխանություններին։

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ավտոերթի իրականացման հետ կապված որևէ մտավախություն չունեն, «Սասնա ծռեր»-ի իրազեկումը ի գիտություն են ընդունել.«Փաստորեն թույլատրել ենք միջոցառում անեն, և եթե կանոնակարգված ամեն ինչ անեն, խախտումներ չլինեն, մենք որևէ խնդիր չենք տեսնում»,-ասաց քաղաքապետը։

Լեռնային Ղարաբաղի ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆելիքս Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նախապես իրազեկում եղել է և այս պահին ոստիկանությունն ուղեկցում է ավտոշարասյունը.«Համապատասխան վայրում, որտեղ իրենք դադար վերցնեն, ոստիկանությունն ապահովելու են հասարակական կարգը։ Այսինքն՝ ոստիկանությունն իրականացնում է Ոստիկանության մասին օրենքով իր վրա դրված բոլոր պարտականությունները»,-ասաց Ֆելիքս Հարությունյանը։

Բերձորի հայտնի միջադեպը այս անգամ Արցախի իշխանությունը խոստանում է՝ չի կրկնվի։ Ֆելիքս Հարությունյանի խոսքով՝ Բերձորի միջադեպի վերաբերյալ քննություն է իրականացվել, ոստիկանության մի շարք ծառայողներ ազատվել են աշխատանքից, մի շարքը ենթարկվել է կարգապահական տույժերի. «Նախորդի իրավական գնահատականն արդեն իսկ տրված է»,-ասաց նա։

«Արցախը բոլորի համար բաց է, մենք ուրախ ենք յուրաքանչյուր հայի համար, ով գալիս է Արցախ»,-ասաց նա։

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով ավտոերթին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հույս ունեն, որ ամեն ինչ նորմալ կընթանա.«Բնական է, որ մենք մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որպեսզի նորմալ ընթանա այդ գործընթացը, և մնում է, որ մյուս կողմը նույնպես այդ շրջանակները պահպանի»,-ասաց նա՝ հավելելով, որ ուժային կառույցները կվերահսկեն, որ կարգ ու կանոնը պահպանվի։

Նյութի աղբյուրը՝ Առաջին լրատվական