запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Պաշտոնական Երևանը շատ լավ հասկանում է`ում հետ գործ ունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

–Պարոն Բաբայան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից: Նա հայտարարեց, որ անընդունելի է, որ ՀԱՊԿ փակ հանդիպման քննարկումը Բելառուսի նախագահը պատմի Ադրբեջանի դեսպանին: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

– ՀԱՊԿ-ը Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր ուղղություններից մեկն է, և կարծում եմ՝ ամեն ինչ արվելու է, որ այստեղ բոլոր հարցերը նորմալ կարգավորվեն: Համոզված եմ, որ ամեն ինչ արվելու է, որ այդ կառույցում բոլոր խնդիրների լուծումը տրվի:

– Կարծում եք՝ Հայաստանը կկարողանա՞ պահպանել իր դիրքերը ՀԱՊԿ-ում, մասնավորապես՝ պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը:

– Դա ցույց կտա ժամանակը: Այս պահի դրությամբ դեռ վաղ է այդ հարցում կանխատեսում անել: Այստեղ խնդիրը ոչ միայն այդ պաշտոնի մեջ է՝ որպես այդպիսին, թեև այդ պաշտոնը կարևոր է և որոշակի հնարավորություններ է տալիս: Մյուս կողմից՝ երկկողմ հարաբերությունները՝  հատկապես Ռուսաստանի հետ, ոչ պակաս կարևոր են, և խնդրին պետք է մոտենալ նաև դա հաշվի առնելով:

– Ապրիլյան պատերազմից հետո խոսվում էր Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինք կազմելու անհրաժեշտության մասին, սակայն այն կյանքի չկոչվեց: Հիմա Արցախի և Հայաստանի միջև առաջիկայում ռազմաքաղաքական դաշինք կկնքվի: Սա նախկին պայմանավորվածության շարունակությո՞ւնն է։

– Նման խոսակցություններ վաղուց են ընթանում, հատկապես միջպետական պայմանագիր կնքելու մասին: Իհարկե, լավ կլինի, եթե նման բան լինի, բայց մենք պետք է ամեն ինչին շատ սառնասրտորեն մոտենանք, զգացմունքայնությունը մի կողմ դնենք:

Որևէ մեկը չի կարող դեմ լինել նման պայմանագրին, բայց պետք է հաշվի առնենք հնարավոր զարգացումները, աշխարհաքաղաքական վիճակը, տարբեր այլ խնդիրներ: Առանց այդ պայմանագրի էլ երկու հայկական պետությունների համագործակցությունը, իմ անձնական կարծիքով, գտնվում է շատ բարձր մակարդակի վրա, և դա է ամենակարևորը: Մնացածը կյանքը ցույց կտա, թե ինչպես կլինի: Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, և դա նշված է ազգային անվտանգության հայեցակարգում, որ Արցախի անվտանգության երաշխավորն է: Սա, կարծում եմ, շատ հզոր պատգամ է և արդեն իսկ բազմաթիվ հարցերի պատասխանը իր մեջ կրում է:

– Ինչո՞ւ հիմա որոշվեց կյանքի կոչել այդ գաղափարը, ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ փաստաթղթավորել Հայաստանի և Արցախի համագործակցությունը:

– Պատճառները տարբեր կարող են լինել: Կարևորն այն է, որ ամեն ինչին սառնասրտորեն մոտենանք և անենք այնպես, որ այդ քայլերը, որոնք կատարում ենք, նոր բարդություններ ու խնդիրներ չստեղծեն: Ես կարծում եմ՝ լավ է, որ այդպիսի դաշինք կնքվի, և երբ գա դրա անհրաժեշտությունը, անպայման կլինի, բայց առանց այդ էլ Հայաստան-Արցախ համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում:

– Այդ փաստաթղթում մի ձևակերպում է լինելու, որ Հայաստանը կլինի ոչ միայն Արցախի տարածքների, այլ նաև այնտեղ բնակվող ժողովրդի անվտանգության երաշխավորը: Այդ եզրույթը որքանո՞վ է ընդունելի, և արդյոք այդտեղ վտանգներ կա՞ն:

– Կարծում եմ՝ մենք չպետք է բաժանենք տարածքն ու ժողովուրդը: Հայաստանի անվտանգության հայեցակարգում գրված է, որ Հայաստանը Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է. այստեղ բազմաթիվ հարցերի պատասխաններ կան:

Որպեսզի շահարկումների հարց չլինի, ամեն մեկը չասի՝ բա սա ինչ է նշանակում, ժողովուրդը տարանջատվում է կամ հակառակը, համապարփակ ձևով պետք է ամեն բան անել: Եթե գրված է՝ «Արցախի անվտանգություն», այդտեղ բոլոր բաղադրիչներն էլ ներառվում են:

– Պարոն Բաբայան, ինչո՞ւ չստացվեց այս ծրագիրը կյանքի կոչել նախորդ իշխանությունների ժամանակ:
– Այստեղ տարբեր խնդիրներ կան, հարցը այս կամ այն ղեկավարի կառավարման ժամանակաշրջանի մեջ չէ: Կան բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ, բայց կրկնեմ, որ կարևորը Հայաստանի և Արցախի միջև համագործակցությունն է: Հիմա թե դա ինչպիսի ձևակերպումներ կունենա, արդյոք կլինի՞ համապատասխան պայմանագիր, կլինի՞ ինչ-որ հայտարարություն՝ ցույց կտա ժամանակը:

– Առաջիկայում ինչպիսի՞ հնարավորություններ կարող են ստեղծվել Արցախի հակամարտության կարգավորման առումով նոր իշխանությունների օրոք: Որքանո՞վ կմոտենանք խնդրի կարգավորմանը:

– Աստեղ ևս խնդիրը պետք է սառնասրտորեն դիտարկենք: Այստեղ խնդիրն Ադրբեջանի մեջ է: Ադրբեջանը չի հրաժարվել իր հայատյաց քաղաքականությունից, ինչը, բնականաբար, անընդունելի է հայկական կողմի, հայկական իշխանությունների համար:

Ադրբեջանը չի թաքցնում, որ շարունակելու է իր մոտեցումները, այդպիսի հայտարարություններ է անում: Կարծում եմ՝ Հայաստանի նոր իշխանությունները և վարչապետ Փաշինյանն էլ անձամբ հայտարարել են, որ պետք է պատրաստ լինել ամենաբարդ իրավիճակների: Այսինքն՝ պաշտոնական Երևանը շատ լավ հասկանում է, թե ում հետ գործ ունի:

Նյութի աղբյուրը՝ Առաջին լրատվական