запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Համաշխարհային բանկն Ավինյանի ՍՊԸ-ին գրանտ տրամադրելու մեջ շահերի բախում չի տեսնում

Համաշխարհային բանկը շահերի բախում չի տեսնում այն հանգամանքում, որ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ին 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է տրամադրել այն ժամանակ, երբ Տիգրան Ավինյանը ստանձնել էր փոխվարչապետի պաշտոնը: Այս մասին տեղեկանում ենք Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակից, որին նոյեմբերի 1-ին գրավոր հարցում էինք ուղարկել:

ՀԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյին հարցրել էինք. «Համաշխարհային բանկը՝ որպես վերահսկող, խնդիր չի՞ տեսնում այն բանում, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնած ընկերության հայտը բավարարվել է այն ժամանակ, երբ վերջինս արդեն զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը»:

ՀԲ-ի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը (ԳԶՀ) Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից ֆինանսավորվող Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի իրականացնող կառույցն է: Ծրագրի շրջանակներում իրականացվող Արժեշղթայի զարգացման բաղադրիչի գործընթացը կատարվում է ըստ այս բաղադրիչի համար մշակված և ՀԲ-ի կողմից հավանության արժանացած Գործառնական ձեռնարկում (ԳՁ) նկարագրված՝ ներառյալ շահերի բախմանը վերաբերվող բաժինը, ընթացակարգերի: Այդ ընթացակարգերի համաձայն, որոնց ծրագրի մեր գործընկերնեը հետևել են՝ ենթածրագրերի ֆինանսավորում ստանալու ընտրությունը կատարվել է ԳՁ-ում նկարագրված երեք փուլով»:

«Հետք»-ը հոկտեմբերի 29-ին գրել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից: Մեր հրապարակումից հետո Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարը պարզաբանել էր, որ դրամաշնորհների մրցույթի գործընթացը համապատասխանում է Համաշխարհային բանկի կողմից սահմանված ընթացակարգերին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հանձնարարել է ուսումնասիրել «Հետք»-ի հրապարակումը:

Նյութի աղբյուրը՝ Հետք